×


Ռոբերտ Քոլոյանը եւ Պատրիկ Ֆիորին

Պատրիկ Ֆիորիի նամակը շոկի է ենթարկել «Հայաստանի ձայն»-ից դուրս մնացած Ռոբերտ Քոլոյանին:)

Երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանն այլեւս չի շարունակում պայքարը «Հայաստանի ձայն»-ի չորրորդ եթերաշրջանում: Թեեւ օրերս նա դուրս է մնացել նախագծից, ինչպես նշում է, կարողացել է իրական հաջողության հասել:

Պարզվում է՝ «Նոկաուտ» փուլում կատարելով Պատրիկ Ֆիորիի «Les Montagnes d'Arménie» երգը՝ Ռոբերտին հաջողվել է հուզել հենց ֆրանսահայ հայտնի երգչին: Վերջինիս արձագանքն այդ առիթով չի ուշացել:

Պատրիկ Ֆիորիի նամակը Ռոբերտ Քոլոյանին


«Էմոցիաներն ուղղակի խեղդում են ինձ: Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից՝ իր պաշտոնական ինստագրամյան էջից, որտեղ գրել է, թէ ինչքան է հավանել ելույթս, որ ես իրեն մեծ էմոցիաներ եմ պարգեւել, եւ որ ելույթիս տեսագրությունով կիսվել է իր թվիթերյան էջում։ Շատ շնորհակալ եմ, Պատրիկ, արձագանքի համար: Ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել եւ այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,-գրել է Ռոբերտ Քոլոյանը:



BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին