×


Ջոն Լեջենդի կինը մերկացել է \"DuJour\"-ի համար

Ջոն Լեջենդ-Քրիսի Թեյգն աստղային զույգի կարիերան շարունակում է վերելք ապրել, իսկ նրանց հարաբերություններն օր օրի ավելի են ամրապնդվում: Այս մասին են վկայում նաեւ “DuJour” ամսագրի համար արված հարցազրույցն ու ֆոտոշարքը, որի համար երաժշտի կինն, ի դեպ, ամբողջովին մերկացել է:):

Քրիսի Թեյգնը եւ Ջոն Լեջենդը


“Ուզում ենք շատ երեխաներ ունենալ, նաեւ երազում ենք որդեգրել: Այսպիսով, այնպես է ստացվելու, որ կյանքիս հաջորդ հատվածում անդադար հղի եմ լինելու: Իսկ Ջոնը սիրում է հղի կանանց”,-նշել է Քրիսին:

Մոդելը խոսել է նաեւ Քիմ Քարդաշյանի մասին` անդրադառնալով հատկապես ռեալիթի-շոուների աստղի կազմվածքին.“Նայում ես Քիմին եւ հասկանում, թե որքան են գեղեցկացել կնոջ մարմնի չափանիշները”:

Քրիսի Թեյգնը


Քրիսի Թեյգնը տեղեկացրել է, որ շուտով ամուսնու հետ բնակություն է հաստատելու Լոս Անջելեսում, որտեղ որպես հաղորդավարուհի կաշխատի “ABC” հեռուստաընկերությունում:

BRAVO.am
Աղբյուրը՝ DuJour

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին