×


Ջոուլին, Բեյոնսեն, արքայադուստր Դիանան, Բեքհեմը, Գագան եւ այլք` Դեմարշելյեի աչքերով

Չափազանցություն չէ Պատրիկ Դեմարշելյեին անվանել նորաձեւության աշխարհում լեգենդար դարձած լուսանկարիչ: Նրա անունը քաջության, պրոֆեսիոնալիզմի եւ աշխատասիրության հոմանիշ է դարձել: Երեկ հայտնի լուսանկարիչը 71 տարեկան դարձավ: Այդ առիթով ձեզ ենք ներկայացնում Դեմարշելյեի աշխատանքների հավաքածուն:

Քրիսթի Թարլինգթոնը


Դեմարշելյեի կարիերան սկսեց հեռավոր 60-ական թվականներին: Նրա տեսախցիկը ֆիքսել է համարյա բոլոր հայտնի մոդելներին` երիտասարդ Քեյթ Մոսին, Նաոմի Քեմփբելին, Սինդի Քրոուֆորդին, Լինդա Եվանգելիստային ու մյուսներին:

Դեմարշելյեն հանդիսացել է արքայադուստր Դիանայի անձնական լուսանկարիչը: Հենց Դեմարշելյեն է սկանդալային ու էրոտիկ բնույթ ունեցող Pirelli օրացույցի հեղինակը: Հայտնի լուսանկարիչն այժմ բնակվում է Նյու Յորքում ու համագործակցում ամենահեղինակավոր ամսագրերի ու ապրանքանիշերի հետ:

Քեյթ Մոսն ու Կարլա Բրունին


Պատրիկ Դեմարշելյեի յուրահատկությունն այն է, որ լուսանկարիչը օգտագործում է “պատահական կադրի” էսթեթիկան: “Փորձում եմ անել այնպես, որ լուսանկարվողը իրեն հանգիստ ու հարմարավետ զգա խցիկի առջեւ, չլարվի ու չանհանգստանա: Չեմ սիրում այն զգացմունքը, որ իմ ու նկարվողի միջեւ տեսախցիկ կա, անում եմ ամեն ինչ, որ լուսանկարվողը մոռանա այդ մասին ու չնկատի ոչինչ’’,- հարցազրույցներից մեկում նշել է Պատրիկ Դեմարշելյեն:

Նադյա Ավերմանը


Լուսանկարիչը նույն սկզբունքով է առաջնորդվում մերկ մարմին լուսանկարելիս. “Չեմ սիրում, երբ մոդելը դեր է խաղում, փորձում է ընդգծել մերկությունը: Դա բնական գեղեցկություն է, պետք է մոռանալ, որ ինչ-որ մեկը լուսանկարում է քեզ’’:

Լեգենդար լուսանկարչի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում Պատրիկ Դեմարշելյեի աշխատանքներից մի քանիսը:
Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին