×


Ջորջ Քլունին կժամանի Երեւան

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “System of a Down”-ը պատրաստվում է ելույթ ունենալ Երեւանում: Երկար սպասված համերգը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 23-ին` Հանրապետության հրապարակում: Պարզվում է` աշխարհահռչակ ռոք-խմբի հետ մեր մայրաքաղաք կժամանի ամերիկացի դերասան Ջորջ Քլունին:

Ամալ Ալամուդինը եւ Ջորջ Քլունին


«Լուրեր են պտտվում, որ Ջորջ Քլունին մեզ հետ Հայաստան է գալու: Դա անհերքելի ճշմարտություն է», - “Ինստագրամ”-ի իր էջում գրել է “System of a Down”-ի երգիչ Սերժ Թանգյանը:

Ամալ Ալամուդինը եւ Ջորջ Քլունին


Հիշեցնենք, սեպտեմբերին Ջորջ Քլունին ամուսնացել է ծագումով լիբանանցի փաստաբան Ամալ Ալամուդինի հետ, որը մասնագիտացած է մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոլորտներում: Ըստ “Time”-ի` անվանի դերասանը քաղաքականություն ներխուժելու լրջորեն մշակված ծրագիր ունի: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին