×


Ջուլիա Սաղաթելյան.“Հենց իմպլանտի գումարը լինի, կկարողանան ինձ վիրահատել”

Ջուլիա Սաղաթելյանը հոկտեմբերի 27-ին Գյումրիում վթարի է ենթարկվել, այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում եւ ողնաշարի ու աջ ոտքի վիրահատության կարիք ունի։

Ջուլիա Սաղաթելյանը


BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքից իրեն տեղափոխել են հիվանդասենյակ.“Ինչ հարկավոր էր, բուժանձնակազմն արել է, շատ լավ են վերաբերվում, իսկապես իմ կողքին կանգնած են։ Բժիշկն ասել է, հենց իմպլանտի գումարը լինի, կկարողանան վիրահատել։ Հիմա հույսով սպասում եմ այդ օրվան։ Փառք Աստծո, ոտքերս ու ձեռքերս զգում եմ, վիրահատությունից հետո պարզ կլինի՝ կկարողանամ քայլել, թե ոչ... Մեծ հույսեր եմ տածում, որ ամեն ինչ լավ կլինի”։

Նա սոցիալական ցանցերում մեկնաբանություններ գրողներին խնդրում է ապատեղեկատվություն չտարածել.“Ես ընդհանրապես վարել չգիտեմ, երբեւէ ավտոմեքենա չեմ ունեցել։ Այնպիսի կարծիքներ են հայտնում, իբր ես եմ վթարի մեղավորը, հիմա էլ փող ենք հավաքում։ Հիմա վիճակս ծանր է, մոտ 200 մետր գլորվել ենք ձորը, ինչի պատճառով ստացել ենք ծանր վնասվածքներ։ Ինձ հետ եղած մյուս ուղեւորները Վրաստանի քաղաքացիներ են, որոնց տեղափոխել են Վրաստան”։

Ինչպես նշել է դերասանուհին, ողնաշարի իմպլանտն արժե 2 միլիոն 500 հազար դրամ, ոտքի բուժման համար հարկավոր է մոտ 626 հազար դրամ.“Իմպլանտը պետք է պատվիրեն եւ անհատապես պատրաստվի, քանի որ հիվանդանոցը չի տրամադրում։ Բժիշկս ասել է, որ հենց իմպլանտ լինի, վիրահատությունը կսկսի”։

Ելենա Արշակյանը, ՀրաչյաԳասպարյանը եւ Ջուլիա Սաղաթելյանը


Եթե ցանկանում եք ֆինանսապես աջակցել դերասանուհուն, կարող եք զանգահարել նրա մայրիկի՝ Լաուրայի 055 903008 հեռախոսահամարին.“Մենք չէինք պատկերացնում, որ նման աղմուկ կլինի, հաշվեհամար չենք բացել, անձամբ կարող են փոխանցել։ Դեռ մեծ գումար չի հավաքվել, սպասում ենք։ Երկու օրվա մեջ այնքան մարդիկ արձագանքեցին, արդեն հաճելի է, որ ուրիշի դժբախտությանն անտարբեր չեն. մեր ժողովրդի մեջ դեռ սրտացավություն կա”։

Նշենք, որ 36-ամյա դերասանուհուն առավել ճանաչում են հեռուստասերիալներից: Նա նկարահանվել է Առաջին ալիքով հեռարձակված “Աննա”, “Հրեշտակների դպրոցը”, “Գեներալի աղջիկը” սերիալներում, այնուհետեւ աշխատել է “Շանթ”-ում, վերջերս էլ նկարահանվել է “Արմենիա TV”-ի “Բախտաբեր” սերիալում։

BRAVO.a

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW