×


Ջուս VS “POP հանրագիտարան”. Ասք զուգարանում հայտնված մրցանակների մասին :)

“POP հանրագիտարան”-ի` տարեվերջյան “Վատագույն արտիստների մրցանակաբաշխության” մասին պատմել ենք, նաեւ նշել, որ Ջուսն ասել էր, թե իր ստացած երկու մրցանակն իրենց ուրույն տեղը կգտնեն իր զուգարանակոնքի երկու կողմում: Պարզվում է` սկանդալային երգչուհին չէր կատակել. hամենայնդեպս, համապատասխան վայրում արված ու վերոնշյալ մրցանակներով լուսանկարներ է տարածել համացանցում:):

Ջուսը


“Ինչպիսին մրցանակներն են, այնպիսին էլ այն տեղն է, որտեղ ես դրանք պահում եմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Ջուսը` հավելելով հետեւյալը.“Այդ ինչպես ստացվեց, որ Մոսկվայում ես օրիգինալ ու ֆեշն կերպար էի, իսկ այստեղ` “No Fashion”: Սա ուղղակի աբսուրդ է: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ մրցանակին, որը ստացել եմ իբրեւ թե խոսքի մշակույթին չտիրապետելու եւ աբսուրդային մտքերի համար, ապա եթե ինտելեկտ ունենալն այստեղ աբսուրդային մտքեր արտահայտել են անվանում, ուրեմն ես շնորհակալ եմ այդ մրցանակի համար: Հավատացեք, եթե այս տարի կրկին նման մրցանակ ստանամ, ապա դրա հետ ավելի “բեթար” բան կանեմ: Ուզո՞ւմ են շոու, կստանան շոու:)”:

Ջուսը


Տեղի ունեցածի մասին զրուցել ենք նաեւ “POP հանրագիտարան”-ի հեղինակ եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ, որն էլ ասել է` հանձնած մրցանակների ճակատագրերն իրենց այնքան էլ չեն հետաքրքրում.“Եվ բացի այս, եթե մենք արտիստներին հանձնում ենք անտի-մրցանակներ, ապա պետք է պատրաստ լինենք դրանք թեկուզ զուգարանում տեսնել: Իսկ Ջուսն ավելի լավ է մտածի ոչ թե այն մասին, թե ինչ է անելու այն անտի-մրցանակի հետ, որը հնարավոր է` այս տարի ստանա, այլ այն մասին, թե տարվա ընթացքում ինչ անի նման մրցանակ չստանալու համար”:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


Այնուամենայնիվ, Մհերը կարծում է, որ իրենց հանձնած մրցանակները բավական լավ PR են արտիստների համար.“Եթե անգամ հոլիվուդյան աստղերն են պատրաստ անտի-մրցանակներ ստանալ, ապա մեր արտիստներից խղճուկները չպետք է խնդիր տեսնեն այդ մրցանակներում”:

Ի դեպ, “No Fashion” անվանակարգում Ջուսի ստացած մրցանակն այնքան էլ վատ չի անդրադարձել նրա վրա. երգչուհին դրանից “ոգեշնչված” պատրաստվում է համանուն երգ թողարկել:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ջուսի եւ Մհեր Բաղդասարյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW