×


Ջուս. “Էմոցիոնալ է շատ ու գազանային”

Ջուսն օրերս տեսահոլովակ է նկարահանել իր թվով երրորդ զուգերգի հիման վրա, որն այս անգամ ներկայացնելու է սկսնակ երգիչ Գուժի հետ: Երգը կոչվում է “Stop”, խոսքերի, երաժշտության եւ գործիքավորման հեղինակը Գուժն է, որը հանդես է գալիս փոփ-ռոք ոճում: Տեսահոլովակի ռեժիսորը Լաերտ Համբարյանն է:

Ջուսը "Stop" երգի տեսահոլովակի նկարահանումներին


“Իմ եւ Գուժի ծանոթությունը սկսել է համացանցում, գիտեի, որ նա երգում է, մի օր էլ ինձ երգ նվիրեց: Երբ լսեցի նրա երգերը, ինձ թվաց, թե երգողը հայ չէ, այլ ամերիկացի մի երգիչ:)”,- BRAVO.am-ին ասել է Ջուսն ու պատմել, որ երգը լսելուց հետո ինքն է առաջարկել դուետով հանդես գալ:
 
Երգչուհու փոխանցմամբ` փոփ-ռոք ոճի երգը միանգամայն նոր է իր համար. “Նոր ոճ, նոր կերպար, էմոցիոնալ ու գազանային:)”: Տեսահոլովակի համար Ջուսի ոճով զբաղվել է Սերժ Հարությունյանը, հագուստի հեղինակը Միկա Դանիելյանն է. “Սերժն ամեն ինչ փոխել է, նոր կերպար ստեղծել, իսկ հագուստը շատ համահունչ է տեսահոլովակին”:

Ջուսը "Stop" երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին նշել է, որ “Stop”-ը սիրո ու կրքի մասին է. “Տեսահոլովակում ինձնից ու Գուժից բացի նաեւ երեխաներ են նկարվել. մենք ասես վերհիշում ենք մեր անցած ճանապարհը, “stop” ասում տառապանքին”: Ջուսի եւ Գուժի ցանկությամբ` տեսահոլովակը եթերում կլինի սեպտեմբերին. “Իր էմոցիաներով այն ավելի հարմար է այդ ամսին”:

Նորահայտ երգիչ Գուժն էլ պատմել է, որ երգել սկսել է վաղուց, եղել է “Դո-ռե-մի” -ի բեմում, մասնակցել “Եվրատեսիլ 2009”-ի եւ “Նոր ալիք 2011” -ի հայաստանյան նախընտրական փուլերին:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW