×


Ռազմիկ Ամյանը կներկայացնի գրաֆիկական “Եռագույն”-ը

Ռազմիկ Ամյանը պատրաստվում է իր երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է “Եռագույն” երգի հիման վրա: “Երգն ու տեսահոլովակը նվիրված են ՀՀ անկախության 20-ամյակին:Հայրենասիրական գործ է, տեսահոլովակն էլ մեր դրոշի մասին է”,- BRAVO.am-ին ասել է երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը:

Ռազմիկ Ամյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի


“Եռագույն”-ի հեղինակաը Արթուր Գասպարյանն է, ռեժիսորը` Սերժ Գաբյանը: “Տեսահոլովակը "ֆանթազի" ժանրում է: Երկու ամիս է` մոնտաժային եւ գրաֆիկական աշխատանքներ են տարվում”,- BRAVO.am-ին ասել է “Gabrieels” մեդիա փրոդաքշնի նախագծերի ղեկավար Տաթեւ Պետրոսյանը:

Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին

Սյուժեի մասին խոսել է նաեւ տեսահոլովակի ռեժիսորը` Սերժ Գաբյանը. “Մեր դրոշի գույների ստեղծման մասին լեգենդ է ներկայացվում, որը պատմական փաստերի հետ կապ չունի:Օգտագործվել են տարբեր ժամանակաշրջաններից քաղված հայկական սիմվոլներ”: 

Մինչ տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք դիտել Ռազմիկ Ամյանի “Եռագույն”-ի  “trailer”-ն ու ֆոտոշարքը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է “Gabrieels”-ը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW