×


Ռազմիկ Ամյանն ինչպես է նշել 34-ամյակը

Ռազմիկ Ամյանը երեկ` հունվարի 8-ին, դարձել է 34 տարեկան: Հոբելյարը ծննդյան տարեդարձը նշել է Մոսկվայում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն ասել է, որ Ամանորի գիշերը Դիլիջանում երգելուց հետո Ռազմիկն ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ էլ անցկացրել են տոնական օրերը, իսկ Երեւան կվերադառնան օրեր անց:

Ռազմիկ Ամյանը


«Ամեն տարի նա փորձում է ընտանիքի հետ նշել տոները: Նախորդ Ամանորին էլ նրանք Նյու Յորքում էին: Քանի որ Նոր տարին մանուկների համար սպասված տոներից է, Ռազմիկը փորձում է գոհացնել եւ ուրախացնել իր զավակներին»,-նշել է Արմինը:

Ռազմիկ Ամյանը` որդիների հետ


Պրոդյուսերի խոսքով` Ռազմիկը երբեւէ հատուկ չի պատրաստվում իր ծննդյան օրվան.«Միշտ նշում է հանպատրաստից. այնպես, ինչպես ստացվում է: Այս անգամ երգչի կողքին են եղել իր եւ քավորի ընտանիքները: Իհարկե, ինչպես բոլորին, նրան էլ հաճելի է այդ օրը բազում շնորհավորանքներ լսել»:

BRAVO.am-ը շնորհավորում է Ռազմիկ Ամյանին եւ նորանոր ձեռքբերումներ մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` Ռազմիկի անձնական արխիվից եւ 21TV-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW