×


Ռաիսա Ավանեսյանը՝ տարօրինակ աղջիկ:)

Ռաիսա Ավանեսյանն այս օրերին Երեւանում է։ «Հայաստանի ձայնը» նախագծի 3-րդ եթերաշրջանի հաղթողի՝ Թեհրանից վերադառնալու առիթը տեսահոլովակի նկարահանումներն են: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ համագործակցում է ռեժիսոր Ժոր Մելոյանի հետ, երգը գրել ու գործիքավորել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:

Ռաիսա Ավանեսյանը


«Այս տեսահոլովակը «Հայաստանի ձայն»-ի մրցանակս է: Նկարահանումը հետաձգվում էր, բայց վերջապես կիրականացնենք։ Երգը տարօրինակ աղջկա մասին է: Ավետը, ինձ ճանաչելով, հենց իմ մասին է գրել. ճիշտ իմ խառնվածքին բնորոշ խոսքեր են»,-նշել է նա:

Ռաիսան օրերս մասնակցել է իր մարզչի՝ Սոնայի մենահամերգին. «Դեռ մեկ ամիս Երեւանում կլինեմ: Հնարավոր է՝ նորից միասին ելույթ ունենանք։ Շատ եմ ուզում Սոնայի հետ զուգերգ ունենալ. նոր երգ կկատարենք»։

Ռաիսա Ավանեսյանը


Իրանահայ երգչուհին ապրում ու աշխատում է Թեհրանում, ինչպես նշել է, ղեկավարում է երաժշտական ստուդիա՝ շուրջ 130 աշակերտի դասավանդելով վոկալ ու ոճաբանություն.«Բացակայութանս ժամանակ այլ մասնագետ է ինձ փոխարինում: Հաճախ համերգներ եմ կազմակերպում աշակերտներիս համար. իմ սիրելի գործերից մեկն է։ Ես էլ վերջերս ելույթ ունեցա Արաբական Էմիրություններում՝ նավի վրա: Կատարում եմ անգլերեն, հայերեն, պարսկերեն երգեր»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW