×


Ռայմոնդ Պաուլս.“Ի դեմս Օրբելյանի` ես կորցրի իմ վաղեմի ընկերոջը”

Անվանի կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հղել լատվիացի հանրաճանաչ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել են Հայաստանում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակից:

Ռայմոնդ Պաուլսը


“Խոր ցավով տեղեկացա Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին: Կորուստը մեծ է ողջ երաժշտական աշխարհի համար: Ի դեմս Օրբելյանի` ես կորցրի իմ վաղեմի ընկերոջը, իսկ հայ  ժողովուրդը, ինչպես նաեւ ողջ երաժշտասեր հասարակությունը` փայլուն երգերի հեղինակի եւ հրաշալի նվագախմբի անզուգական ղեկավարի”,-նշել է Ռայմոնդ Պաուլսը ` ցավակցելով մաեստրոյի հարազատներին, ինչպես նաեւ բոլոր հայերին:

Կոնստանտին Օրբելյանը


Հիշեցնենք, Կոնստանտին Օրբելյանը մահացել է ապրիլի 24-ին` Միացյալ Նահանգներում: Էստրադային եւ ջազ կատարողների բազմաթիվ երգերի հեղինակը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW