×


Ռաֆայել Երանոսյանը՝ լկստված ու լկտի տղայի կերպարում :)

Այս տարի Ռաֆայել Երանոսյանի ստեղծագործական կյանքում նորությունների պակաս չի զգացվի: BRAVO.am-ի հետ զրույցում Երեւանի կամերային թատրոնի դերասանն ասել է, որ նկարահանվել է ռուսական հեռուստաալիքներից մեկի համար նախատեսված նոր ֆիլմաշարում, որի ռեժիսորն Արշո Հարությունյանն է:

Ռաֆայել Երանոսյանը


«8 մասից բաղկացած հեռուստանովել է, որի յուրաքանչյուր սերիան մի թեմայի է անդրադառնում: Սերիաներից մեկի գլխավոր դերակատարներից մեկն էլ ես եմ: Մարմնավորում եմ արաբ շեյխի լկստված ու լկտի տղային»,-պատմել է նա:

Ռաֆոն տեղեկացրել է, որ ֆիլմում ընդգրկվել է ռեժիսորի առաջարկով.«Արշոն ինձ վաղուց է ճանաչում: Նրա հետ երկար տարիներ ոչ միայն  թատրում ենք աշխատել, այլ նաեւ «Սկոտչ&Whiskey» ֆիլմի շրջանակում: Այս դերի համար նա պրոդյուսեր Միքայել Պողոսովին առաջարկել է իմ թեկնածությունն ու դրական պատասխան ստացել: Երբ առաջարկեց, միանգամից համաձայնեցի, քանի որ նախ վստահում եմ նրա արած աշխատանքին, նաեւ սիրում եմ նոր կերպարներ մարմնավորել»:

Ռաֆայել Երանոսյանը` նոր հեռուստանովելի նկարահանումներին


Նրա մասնակցությամբ դրվագների նկարահանումներն իրականացվել են Երեւանում. «Իմ հատվածներն այստեղ ենք նկարել, բայց ֆիլմում կան դրվագներ, որոնք նկարահանվել են Ռուսաստանում, Եգիպտոսում, Դուբայում: Ռուս նկարահանող խմբի ու դերասանների հետ բավական ուրախ ու հագեցած օրեր ունեցա: Առաջին անգամ էի այլազգիներից բաղկացած թիմի հետ աշխատում, շատ հաճելի էր, մեծ բավականություն ստացա»:

Դերասանից տեղեկացանք, որ առաջիկայում հանդես կգա նոր ներկայացումներում. «Առաջիկա ամիսներին Կամերային թատրոնում երկու պրեմիերա ունենք: Ցանկություն ունեմ նաեւ մոնոներկայացում բեմադրել»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Ռաֆայել Երանոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին