×


Ռաֆոն 36-ամյակը կնշի աննախադեպ տարբերակով:)

Ռաֆայել Երանոսյանն այսօր դարձել է 36 տարեկան: Երեւանի Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս տարի առաջին անգամ տարեդարձը կնշի հարազատ բեմում՝  խաղալով «Սիրո խոստովանություն» ներկայացումը:

Ռաֆայել Երանոսյանը 36-ամյակը կնշի բեմում


«Անցած տարի մեծ շուքով նշեցի 35-ամյակս, իսկ ես այդքան հարուստ չեմ, որ ամեն տարի ճոխ ծնունդ անեմ»,-հումորով նշել է Ռաֆոն եւ հավելել.«Կնշեմ հանդիսատեսի հետ: Գուցե դրանից հետո ընկերներով գարեջուր խմելու գնանք, չեմ կարող հստակ ասել»:

Հետաքրքիրն այն է, որ լինելով թատրոնի մարդ, նա առաջին անգամ է ծննդյան օրը խաղալու.«Միշտ այնպես է ստացվել, որ մինչեւ իմ ծնունդը թատերաշրջանը փակվել է, իսկ այս տարի ավելի երկար տեւեց»:

Ռաֆայել Երանոսյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Դերասանը շարունակում է շնորհավորական զանգեր ստանալ ընկերներից եւ հարազատներից, իսկ կեսգիշերին առաջինը զանգով շնորհավորել է մտերիմ ընկերը՝ ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը.«Իրականում ոչնչի մասին չեմ երազում, ուզում եմ առողջ լինել եւ ապրել, իսկ մնացածը կլինի: Ստեղծագործական առումով էլ բուռն տարի է ինձ սպասվում. մի շարք ծրագրեր կան իրագործելու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռաֆայել Երանոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին