×


Ռեժիսոր.«Սոսը միանշանակ խաղալու է «Դոմինո»-ում»

«Դոմինո»-ն վերադառնում է: Սիթքոմի երրորդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի հաջորդ ամիս: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է հումորային նախագծի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը՝ նշելով, որ առաջին սերիան կցուցադրվի հոկտեմբերի 10-ին կամ 11-ին:


«Դոմինո» սիթքոմի նկարահանումներին

Ռեժիսորն ասել է, որ այս եթերաշրջանում կլինեն նոր կերպարներ, որոնց մարմնավորող դերասանների անուններն առայժմ չեն բարձրաձայնում: Սոս Ջանիբեկյանը, որն այս շրջանում ներգրավված է մեկ այլ նախագծում, կշարունակի նկարահանվել նաեւ «Դոմինո»-ում.«Նա միանշանակ խաղալու է սիթքոմում»:

Մեր հարցին, թե Աննա Գրիգորյանի եւ Լիկա Սալմանյանի վերադարձի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Հարությունը պատասխանել է. «Եթե չեմ սխալվում, նրանք այլ նախագծում են զբաղված»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարը`«Դոմինո» սիթքոմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW