×


Ռիհաննայի անկեղծ նոր ֆոտոշարքերն ու ամենամեծ վախը :)

Ռիհաննան նոր 2 ֆոտոշարք ունի, որոնք արվել են հայտնի 2 ամսագրի համար եւ կթողարկվեն միաժամանակ:): Էպատաժային երգչուհին զարդարում է բրիտանական “Esquire”-ի եւ ամերիկյան “Elle”-ի դեկտեմբերյան համարի շապիկներն ու էջերը:

Ռիհաննա


Լուսանկարահանումներից մեկի ընթացքում 26-ամյա բարբադոսուհին ներկայանում է “Dior”, “Armani”, “Valentino” նորաձեւության տների հանդերձներով, տարբեր զարդերով եւ աքսեսուարներով, իսկ ահա երկրորդում չի հրաժարվել ֆոտոխցիկի առջեւ մերկանալու սովորությունից:

Ռիհաննա


“Գրեմմի” մրցանակակիր Ռիռին վերոնշյալ ամսագրերի համար հարցազրույցների ընթացքում էլ տեղեկացրել է, որ այժմ զբաղված է երգերի ձայնագրություններով եւ նախատեսում է այս տարի նոր ձայնասկավառակ թողարկել, ներկայացրել է իր սիրելի թխվածքների եւ խմիչքների բաղադրատոմսերը, նշել է, թե եթե չլիներ երգչուհի, կլիներ ամուսնացած կին, իսկ ամենից շատ վախենում է ծննդաբերությունից:

BRAVO.am
Լուսանկարները` “Esquire” եւ “Elle” ամսագրերի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW