×


Ռիհաննայի կիսամերկ արկածները շարունակվում են :)

Ռիհաննան չի դադարում սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացնել երկրպագուներին, թե որտեղ է, ում հետ, ինչով է զբաղվում եւ, իհարկե, ինչ տեսքով: Այսպիսով, երգչուհու` լողավազանում զվարճանալու ընթացքում արված լուսանկարների շարքն ավելացել է եւս մի քանիսով, սակայն դրանք չեն, որ բուռն քննարկումների առիթ են դարձել:

Ռիհաննան


Բարբադոսուհին “Թվիթեր”-ում իր 29.3 միլիոն հետեւողներին պատմել է, որ իրականացրել է ցանկություններից մեկը` այցելել է մերկապարողների ակումբ. “Վայրի գիշեր, այսօր քաղաքավարի չենք լինի”,-գրել է նա:

Ռիհաննան


Այնուհետեւ 25-ամյա երգչուհին որոշել է “վատ” աղջկա կերպարից դուրս գալ եւ երկրպագուներին ցույց տալ իր մայրական բնազդը` տարածելով ստորեւ ներկայացված լուսանկարը:

Ռիհաննան փոքրիկի հետ


Ակումբներից մեկում էլ Ռիհաննան հանդիպել է “Victoria`s Secret”  ապրանքանիշի “հրեշտակ” Ադրիանա Լիմային: Գեղեցկուհիներն, իհարկե, առիթը բաց չեն թողել լուսանկարվելու եւ իրենց հանդիպման մասին հայտնելու ամբողջ աշխարհին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW