×


Ռիհաննան դավաճանում է իր սկզբունքներին :)

Ռիհաննային հանրությունը սովոր է տեսնել թափանցիկ սեքսուալ զգեստներով, կամ էլ կիսամերկ ու մերկ, բայց էպատաժային երգչուհին, որին համարում են նաեւ ոճի խորհրդանիշ, վերջին շրջանում զարմացնում է համեմատաբար համեստ եւ զուսպ տեսքով:):

Ռիհաննան


Արաբական աշխարհին ներկայանալու համար նա ամռանը ստիպված եղավ հրաժարվել ֆոտոխցիկի առջեւ մերկանալու սովորությունից: Հիշեցնենք, Ռիռին “Harper’s Bazaar Arabia” ամսագրի հուլիս-օգոստոսյան համարի դեմքն էր, իսկ այսօր խորհրդավոր կերպար է կերտել “Tush”-ի համար` զարդարելով ամսագրի էջերն ու շապիկը:

Ռիհաննան

 
26-ամյա բարբադոսուհու նոր ֆոտոշարքը հեղինակել են Սթիվեն Գոմիլիոնը եւ Դենիս Լեոպոլդը, ոճաբանը Սիարա Պարդոն է: Ֆենթզի ոճի լուսանկարներում երգչուհին “Roberto Cavalli”, “Maison Martin Margiella”, “Jimmy Choo”, “Balmain” եւ հայտնի այլ ապրանքանիշերի զգեստներով, կոշիկներով եւ աքսեսուարներով է:

Առաջարկում ենք դիտել ֆոտոշարքը Ռիհաննայի դեբյուտային ալբոմից “Music of the Sun” երգի ներքո, որը թողարկվել է 9 տարի առաջ` օգոստոսի 30-ին:):

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին