×


Ռիհաննան կապույտ մազերով եւ առանց բոյֆրենդի՝ Բարբադոսում

Ռիհաննան այս օրերին հայրենի Բարբադոսում մասնակցում է ամենամյա Crop Over փառատոնին:

Ռիհաննան կապույտ մազերով


29-ամյա գեղեցկուհու համար ավանդույթ է դարձել վառ հագուստներով նշել բերքի հավաքմանը նվիրված տոնը:

Ռիհաննան կապույտ մազերով


Այս տարի երգչուհին ընտրել է գունավոր քարերից պատրաստված հագուստ, որը զարդարված էր վարդագույն եւ կանաչ փետուրներով: Կերպարն ամբողջացել էր կապույտ կեղծամով եւ նույն երանգի մանիկյուրով:

A post shared by badgalriri (@badgalriri) on Aug 5, 2017 at 11:51pm PDT

ԶԼՄ-ների աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ Ռիհաննան Բարբադոս է ժամանել առանց նոր բոյֆրենդի: Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի եւ Ռիհաննայի սիրավեպի մասին հայտնի դարձավ հունիսի վերջին: Ըստ որոշ տեղեկությունների, Ռիհաննան միլիարդատիրոջը «տարել է» սուպերմոդել Նաոմի Քեմբլից:

BRAVO.am

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին