×


Ռիփփի.«Զգում եմ, որ շատ եմ փոխվել»

Ռիփփին այսօր ֆոտոշարք է ներկայացրել, որում ներկայանում է համարձակ նոր ոճով։ Նա BRAVO.am-ին է տրամադրել նոր լուսանկարները եւ պատմել, որ կերպարի մտահղացումն եւ տաղավարի ձեւավորումն ամբողջովին ինքն է արել.«Քանի որ այս տարվա խորհրդանիշն աքաղաղն է, համահունչ դետալներով՝ գունեղ փետուրներով, սոխով, սխտորով ինձ շրջապատեցի»։

Ռիփփին


Երգչուհու համար այս տարին հագեցած կլինի աշխատանքային նորություններով, գարնանը նոր տեսահոլովակ կներկայացնի.«Միանգամից հայերեն եւ անգլերեն մի քանի երգեր եմ պատրաստում։ Առաջին հոլովակը կնկարահանենք հայերեն փոփ-R'n'B ոճի երգի հիման վրա։ Իմ երաժշտական ոճը պահպանել եմ, բայց բավական թարմացրել։  Ինքս զգում եմ, որ մեծացել ու շատ եմ փոխվել՝ իմ բնավորությամբ, համոզմունքներով ու ճաշակով»։

Ռիփփին Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգին այսօր ելույթ չի ունենա, թե ինչու, պատասխանել է.«Իմ պրոդյուսերի որոշմամբ այսօր չեմ երգի: Քանի որ նոր երգերս դեռ պատրաստ չեն, նա չցանկացավ, որ հին երգով ներկայանամ, թեեւ ես ուզում էի մասնակցել»։

Ռիփփին

Ռիփփին


«Դոմինո» սիթքոմի դերասանուհին տեղեկացրել է, որ մի քանի օրից կմեկնարկեն նոր եթերաշրջանի նկարահանումները.«Սցենարային շատ փոփոխություններ են լինելու, նույնիսկ ինձ համար անսպասելի, այնքան անսպասելի, որ երկար ծիծաղել եմ։ Դրանք կապված են ընդհանուր սյուժեի, նաեւ իմ կերպարի հետ»։

BRAVO.am
Լուսանկարները` Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին