×


Ռոբերտո Կել Տորեսի արկածները Դսեղում :)

«Նոր ալիք 2013» մրցույթի հաղթող կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսը շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ՝  նվիրված Հայաստանի առաջին հանրապետության տոնին: «Հայաստան» իսպանալեզու երգի բառերի եւ երաժշտության հեղինակը հենց Ռոբերտոն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Հոլովակում հնչում է Գեւորգ Դաբաղյանի կատարմամբ դուդուկի երաժշտություն:

Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին


Երգչի հայաստանյան ներկայացուցիչ Իրինա Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Ռոբերտոն Հայաստանին նվիրված երգ գրելու եւ կատարելու մեծ ցանկություն ուներ դեռ առաջին այցից հետո, երբ տպավորվել էր մեր երկրով ու հայի տեսակով.«Ի վերջո, երգը գրվեց, Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Դավիթ Հովսեփյանը ֆինանսավորեց, եւ տեսահոլովակն արդեն մայիսի 28-ին կներկայացվի հանրությանը»:

Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակը պատմում է Ռոբերտոյի Դսեղ այցի մասին, ուր նա գալիս է իբրեւ լուսանկարիչ` հիացած Հայաստանի ավանդույթներով: Այստեղ ծանոթանում է անմիջական հովիվների, մասնակցում ավանդական հարսանիքի, վայելում գունեղ բնությունը եւ հանդիպում գեղեցիկ մի աղջկա, ում էլ սիրահարվում է: Ի դեպ տեսահոլովակի հերոսները, բացի գլխավոր հերոսուհուց, հենց Դսեղի բնակիչներ են: 

Ռոբերտո Կել Տորեսի «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումներին


Թեեւ երգն իսպանալեզու է, Ռոբերտոյի ցանկությամբ հայերեն թարգմանությունը կնշվի տեսահոլովակի տողատակում: Կուբացի երգչի համար շատ կարեւոր է, որ հայերն իմանան՝ ինչի մասին է իր երգը:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին