×


Ռոլանդ Գասպարյանն ու նրա սիրելին նշանադրվել են :)

“Reincarnation” բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու սիրելին` Գայանե Հովհաննիսյանը, օրեր առաջ են վերադարձել Երեւան: Զույգն իրենց ամառային հանգիստն է վայելել էկզոտիկ Շրի Լանկայում:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


“Երկուսս էլ նման վայրերի սիրահար ենք, հետեւաբար որոշեցինք սկսել Շրի-Լանկայից: Հանգիստը շատ լավ է անցել, քանի որ շրջապատված էինք ընկերներով եւ լավ մարդկանցով”,-Bravo.am-ին ասել է վոկալիստը եւ հավելել, որ այնտեղ էլ անակնկալ է մատուցել Գայանեին` հանձնելով նշանադրության մատանին:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


Խմբի երկրպագուները շուտով ուրախանալու առիթ կունենան: Ինչպես նշել է Ռոլանդը, հանգիստն, իսկապես, նպաստում է բուռն ստեղծագործական աշխատանքին:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի հետ


“Նոր նախագծեր կան, որոնց փակագծերն առայժմ չեմ ուզում բացել: Կարեւորն այն է,  որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, իսկ մնացածը գործով ցույց կտամ”,- մեզ հետ զրույցում նշել է Ռոլանդը:

Bravo.am-ը շնորհավորում է գեղեցիկ զույգին, իսկ առաջիկայում կներկայացնենք Ռոլանդի ու Գայանեի սիրո պատմությունը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոլանդ Գասպարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին