×


Ռուզաննա Անդրեասյան.“Ամուսինս հուզմունքից չկարողացավ երկար գրկել”

Ռուզաննա Անդրեասյանն առաջին անգամ մայրացել է։ Երգչուհու դուստրը ծնվել է օրեր առաջ, փոքրիկին անվանակոչել են Նատալի: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը հայտնել է, որ աղջնակի հետ արդեն տանն է:

Ռուզաննա Անդրեասյանը


“Հիմա ինձ ավելի լիարժեք եմ զգում: Որ ասում են՝ մայրական բերկրանք, ուղղակի խոսքեր չեն, իսկապես այդպես է։ Նրան անընդհատ շոշափում եմ, նայում եւ չեմ հագենում, քանի որ անիրական է ինձ թվում… Երեւի ժամանակ է պետք, որ գիտակցեմ։ Երբ ամուսինս առաջին անգամ գրկեց, ճակատին քրտինք հայտնվեց, այդ վայրկյանները կարճ տեւեցին. հուզմունքից եւ երջանկությունից չկարողացավ դստերը երկար պահել գրկում”,-պատմել է Ռուզաննան:

Ռուզաննա Անդրեասյանն` ամուսնու հետ


Երգչուհու խոսքով՝ փոքրիկը հանգիստ է, անքուն գիշերներ չեն ունենում.“Նախապես չեմ ուզում ուրախանալ, բայց ինձ ոչ մի անհանգստություն չի պատճառում։ Շնորհակալ ենք, որ զգում ենք ծնող լինելու առաքելությունը”։

Ռուզաննա Անդրեասյանը


BRAVO.am-ը նորածին Նատալիին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ռուզաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին