×


Ռուզաննա Անդրեասյանի դստեր առաջին ֆոտոշարքը:)

Ռուզաննա Անդրեասյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք։ Երգչուհու դստեր առաջին ֆոտոշարքը նույնպես առաջինը ներկայացնում է BRAVO.am-ը։

Ռուզաննա Անդրեասյանի ընտանիքը


4,5 ամսական Նատալին, մայրիկի փոխանցմամբ, ֆոտոխցիկի առջեւ իրեն լավ է դրսեւորել.«Ծիծաղկոտ հայացքով այնպես էր նայում, կարծես թե ծնված լինի նկարահանվելու համար։ Լուսանկարիչն էլ զարմացել էր, թե ինչ լավ է իրեն զգում։ Տանը եւս իմ լուսանկարելու ընթացքում ուշադիր նայում է հեռախոսիս ու ժպտում։ Ընդհանրապես, խելոք ու հանգիստ բալիկ է»։

Ռուզաննա Անդրեասյանի դուստրը` Նատալին


Ռուզաննան նշում է, որ աղջնակի լույս աշխարհ գալուց հետո իր կենսակերպը լավ առումով փոխվել է.«Կյանքս ավելի գունեղ է դարձել ու նոր զգացողություններով լցվել։ Հատկապես մեծ պատասխանատվություն եմ կրում նրա ճիշտ խնամքի ու դաստիարակության համար։ Երբ տանը չեմ լինում, երեխային խնամում է մայրս, ամուսինս էլ գրեթե ողջ օրն աշխատում է, բայց փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Նատալիի հետ»։

Ռուզաննան ծննդաբերությունից մեկ ամիս անց կրկին երգում է ժամանցի վայրերից մեկում, իսկ ամուսինը՝ դաշնակահար-գործիքավորող Սերգեյ Հովհաննիսյանը, նույն վայրում հանդես է գալիս որպես հնչունային օպերատոր, նաեւ աշխատում է  երաժշտական ստուդիայում:

Ռուզաննա Անդրեասյանի դուստրը` Նատալին


«Արդեն բեմ եմ վերադարձել, բայց դեռեւս չի հաջողվել վերականգնել կազմվածքս: Հավանաբար, կապ ունի նաեւ այն, որ կերակրում եմ երեխայիս: Ինձ համար կարեւոր է, որ երեխաս արհեստականի փոխարեն մայրական կաթով սնվի եւ առողջ լինի: Թեեւ վերադարձել եմ աշխատանքիս, բայց պասիվ շրջան է, նոր գործեր չունեմ։ Վաղուց պլանավորված էր զուգերգ հայտնի երգիչներից մեկի հետ, որի հիման վրա շուտով տեսահոլովակ կնկարահանվի»,-ասել է երգչուհին:

BRAVO.am
Լուսանկարները՝ «Kid Photography» ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին