×


Ռուսական ջազի երեկո Երեւանում

Նոյեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին «Մեցցո» ակումբում ելույթ կունենա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգն` իր բենդի հետ, որի կազմում են Դմիտրի Մոսպանը(սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին(դաշնամուր), Արմեն Մկրտչյանը(բաս կիթառ) եւ Սաշա Մաշինը(հարվածայիններ)։


Ջազմեն Վադիմ Էյլենկրիգն` իր բենդի հետ

Բենդն իր կատարումներով հայ հանդիսատեսին կներկայացնի ռուսական ջազ արվեստը: Նշենք, որ համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը եւ Վահագն Հայրապետյանը:

Համերգները միտված են հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը: Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հայաստանի ջազ երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ, որի նպատակը ռուս հանդիսատեսին հայկական ջազի երիտասարդ կատարողների՝ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ-բենդի երգարվեստին ծանոթացնելն էր։

Որպես պատասխան՝  հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշն» ընկերության, երեւանցիների համար կազմակերպել է վերոնշյալ երկու համերգը:

Ինֆորմացիան տրամադրել է «Մեցցո Պրոդաքշնը»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW