×


Սաթենիկ Հազարյանի ծովափնյա վայելքները:)

Սաթենիկ Հազարյանն ամառային հանգստից հետո նոր ուժերով պատրաստ է մասնակցել «Ազիզյանները» սիթքոմի 3-րդ եթերաշրջանի նկարահանումներին եւ «Բարի լույս»-ի եթերներին: Իսկ մինչ այդ դերասանուհի-հաղորդավարուհու հետ զրուցել ենք երեխաների հետ անցկացրած արձակուրդի մասին, եւ ոչ միայն:

Սաթենիկ Հազարյանը


«Շատ հագեցած օրեր ենք ունեցել Վրաստանում՝ լի ամենատարբեր արկածներով: Եղել ենք Բաթումիում եւ Թբիլիսիում, այցելել ենք հայկական եկեղեցիներ եւ պատմամշակութային կոթողներ: Շատ հաճելի էր այն փաստը, որ խնամքով պահպանված էին մշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ կառույցներ: Թբիլիսիի փողոցներում դուստրս գրավել էր բոլոր անցորդների ուշադրությունն ու թիթիզ աղջկա պես վայելում էր հաճոյախոսությունները: Փոքրիկիցս շատ բան կա սովորելու:): Բաթումիում էլ երեխաներիս հետ վայելել ենք ծովի բոլոր վայելքները` ավազե ամրոցներ պատրաստելուց մինչեւ դայվինգ եւ օդապարիկով թռչել»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նա:

Սաթենիկ Հազարյանը՝ երեխաների հետ


Սաթենիկի որդին՝ Ալենը, դպրոցական է, իսկ դուստրը՝ Լյուսին, հաճախում է մանկապարտեզ.«Տղաս հիմնական դասերից բացի, սիրում է զբաղվել ինքնակրթությամբ: Շատ է հետաքրքրվում նորագույն տեխնոլոգիաներով, համակարգչային գրաֆիկայով: Համակարգչով ուսուցանող հոլովակներ է դիտում եւ ազատ ժամանակ փորձում ինքնուրույն կիրառել իր գիտելիքները: Աղջիկս սիրում է խաղալ տիկնիկներով եւ ինչպես բոլոր աղջիկները, թիթիզանում է` հագնելով մայրիկի բարձրակրունկները: Իսկ տարբեր շորիկներից ստացված երկար «վարսերը» նրա ամենօրյա հագուկապի անբաժան մասն են կազմում:)»:

Սաթենիկ Հազարյանը


Դերասանուհին նշել է նաեւ, որ աշխատանքին զուգահեռ հասցնում է զբաղվել երեխաների խնամքով.«Երբ երեխաներս դպրոցում, մանկապարտեզում են կամ որեւէ խմբակի, ես աշխատում եմ, իսկ երբ նրանք տանն են, տանն եմ նաեւ ես: Օգնում եմ տղայիս պատրաստել տնային հանձնարարությունները կամ միասին որեւէ խաղ ենք խաղում, դիտում ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, ինչպես նաեւ ընթերցում ենք: Երբեմն միասին համեղ բան ենք պատրաստում, իսկ հետո ճաշակում այն:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սաթենիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին