×


Սամվել Թոփալյան.«Զգում եմ, որ կինս ու երեխաներս կարոտում են ինձ»

Սամվել Թոփալյանը վերջերս նկարահանվել է Մհեր Մկրտչյանի նոր՝ 12 մասից բաղկացած ֆիլմում: Մալյանի եւ «Գոյ» թատրոնների դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր դերի, սերիալներում չներկայանալու պատճառի եւ ընտանիքի մասին:

Սամվել Թոփալյանի ընտանիքը


«Ֆիլմում մարմնավորում եմ Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Վովային: Այսպիսի դեր նախկինում չեմ ունեցել, հաճելի էր աշխատել: Կերպարս իր տեսակով ցինիկ էր, երեւույթներին միանգամայն այլ տեսանկյունից էր նայում», -պատմել է Սամվելը՝ տեղեկացնելով, որ դեռ պատրաստ չէ կինոնկարի հայերեն տարբերակը:

Դերասանը նոր սերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել է, սակայն, ինչպես նշել է, համագործակցությունը չի ստացվել.«Եթե անկեղծ, երբ նայում եմ մեր սերիալները, վիճակը տխուր է, իմ դերասան ընկերներին հաճախ խղճում եմ: Մեծ հաշվով, նրանք մեղավոր չեն, գուցե շատ են ուզում ինչ-որ բան փոխել, բայց դա միակողմանի չի կարող լինել: Նրանք էլ պետք է գումար աշխատեն, ընտանիք պահեն»:

Սամվել Թոփալյանի երեխաները


Հարցին՝ արդյոք կարողանում է միայն թատերական դերերով գումար աշխատել, պատասխանել է. «Իհարկե, միայն թատրոններով հնարավոր չէ ընտանիք պահել: Համատեղում եմ այլ գործերի հետ՝ ձայնագրություններ, կրկնօրինակումներ, գովազդային տեքստերի ընթերցում, ինչպես նաեւ գեղարվեստական ֆիլմեր: Ամեն դեպքում, փորձում եմ ինչ-որ բան անել»:

Զբաղված առօրյայի պատճառով Սամվելը չի կարողանում շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սակայն դեռ լուրջ բողոքներ չի ստացել.«Տղայիս հաճախ ինձ հետ թատրոն փորձի եմ տանում, կամ էլ ձայնագրության. այդպես ցույց եմ տալիս, թե ինչ չի կարելի անել, երբ մեծանա: Իսկ աղջկաս հիմնականում քնած ժամանակ եմ տեսնում: Ճիշտ է՝ զգում եմ, որ կարոտում են, բայց կինս էլ, երեխաներս էլ դաժան չեն քննադատում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սամվել Թոփալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին