×


Սամվել Թոփալյանը կրկին հայր կդառնա

«Առաջին անգամ հայր դառնալու զգացողությունը միանգամայն այլ է՝ ոչ իրական, իսկ այսօր ամենին ավելի գիտակցաբար եմ մոտենում»,-BRAVO.am-ին ասել է Սամվել Թոփալյանը, որի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա աշնանը:

Սամվել Թոփալյանը՝ կնոջ եւ որդու հետ


Դերասանի կինը՝ Սոնա Դավթյանը, հղիության 6-րդ ամսում է: Ապագա մայրիկն իրեն շատ լավ է զգում եւ պատրաստվում է ամուսնուն դուստր պարգեւել. «Դեռ չեմ պատկերացնում՝ ինչ ասել է աղջկա հայր լինել: Աղջիկ ունեցող ընկերներիցս լսել եմ, որ նրանք պապայի համար այլ են, իրենց հետ ուրիշ վիճակ են բերում»:

Սամվելի ու Սոնայի առաջնեկը` երկուսուկես տարեկան Արմենն, արդեն գիտի, որ քույր է ունենալու.«Ճիշտ է՝ չի հասկանում, բայց ասել ենք, որ քույրիկը շուտով կգա»,-պատմել է դերասանը:

Սամվել Թոփալյանը՝ կնոջ եւ որդու հետ


Նա այս շրջանում շարունակում է իր թատերական գործունեությունը, նաեւ կրկնօրինակումներ է անում.«Սեպտեմբերին «Գոյ» թատրոնում «Խոսիր նրա հետ սիրուց» ներկայացման պրեմիերան կլինի: Շարունակում եմ աշխատել նաեւ «Մալյան» թատրոնում: Հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ էլ կան, բայց դեռ քննարկման փուլում են»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Սոնային:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սամվել Թոփալյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին