×


Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դստեր «մեծական» տարեդարձը:)

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ընտանիքում երեկ` մայիսի 7-ին, տոնական տրամադրություն էր: Նրանց ավագ դուստրը` Էվան, դարձել է 7 տարեկան:  Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ փորձել են առաջնեկին ուրախ օր պարգեւել` ժամանցի վայրերից մեկում խնջույք կազմակերպելով, որին ներկա են եղել քույրերը, տատիկը, համադասարանցիները եւ այլ հյուրեր:

Մանո Գրիգորյանը` դուստրերի հետ


«Այս մեկ տարվա մեջ Էվան կարծես միանգամից մեծացավ: Նրան ներգրավել էի նախապատրաստական աշխատանքներին. նախօրոք ընտրել էինք հագուստը, տորթը եւ այլն: Նա սիրում է կապույտ ու դեղին գույները: Այս անգամ որոշեցինք մանկական վիճակներից դուրս գալ եւ մուլտֆիլմի հերոսներով զարդարված տորթի փոխարեն ընտրեցինք կապույտ երանգներով տորթ` ավելի նուրբ ու աղջկական»,- ասել է Մանոն:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանների դուստրը` Էվան


Սարգիսն աշխատանքային զբաղվածության պատճառով խնջույքին չի մասնակցել, բայց շնորհավորել է դստերը նաեւ հուզիչ գրառմամբ.«Իմ արեւ, իմ հրաշք, իմ պարծանք, իմ հպարտություն։ Քո ծննդով ես վերածնվեցի, քո լույսով հոգիս պայծառացավ, քո շնչով գարունը եկավ ու մնաց։ Երջանիկ եմ անսահման` քեզ իմ աղջիկն ասելու, քեզ խնամելու, քո համար պատասխանատվություն կրելու։ Դու կլինես առողջ, երջանիկ, հաջողակ, որովհետեւ միշտ շրջապատված կլինես սիրով։ Ես եմ քեզ խոստանում՝ քո հայրը, քո «պապասյոնիկը»։ Շնորհավոր ծնունդդ, իմ խելոք ու բարի Էվա»։

Էվայի 7-ամյակի խնջույքին


Խոսելով նվերների մասին` Մանոն պատմել է, որ դուստրը դեռ օրեր առաջ անձամբ ընտրել է նոր հանդերձներ, տորթի մոմերը փչելիս էլ մտապահել է, որ դասարանում ամենալավը սովորի.«Կարեւորը` առողջ լինեն, մնացած ամեն ինչ, ինչը կարող է երջանկացնել նրանց, Փառք Աստծո, ունեն»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW