×


Սարգսի եւ Մանոյի անակնկալը Ալեքսանդր Բաբասյանի կնոջ տարեդարձին :)

Ալեքսանդր Բաբասյանի կնոջ եւ մայրիկի ծննդյան օրերը հաջորդում են միմյանց: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ իր կյանքի կարեւորագույն երկու կանանց տարեդարձերն էլ ամեն տարի փորձում է յուրահատուկ կերպով շնորհավորել: Երեկ այդ հարցում նրան օգնել են նաեւ ընկերները:): 

Ալեքսանդր Բաբասյանի կնոջ տարեդարձին


«Սարգիս եւ Մանո Գրիգորյանները, դիջեյներ Smoke-ն ու Նորայրն` իրենց կանանց հետ անակնկալ էին պատրաստել, որը ոչ միայն Լիլիթին, այլեւ մեր ողջ ընտանիքին ուրախացրեց: Նրանք կեսգիշերին տորթով, շամպայնով ու փուչիկներով ներխուժեցին մեր տուն, եւ անմոռանալի ժամանակ անցկացրինք»,-պատմել է նա` հավելելով, որ ինքն էլ զարդարել էր իրենց բնակարանը:

Ալեքսանդր Բաբասյանի կնոջ տարեդարձին


Խնջույքին զույգը հրավիրել է ամենամտերիմներին.«Հատուկ այդ օրը մեզ հետ լինելու համար Մոսկվայից Երեւան էին ժամանել Լիլիթի ծնողները: Երեկոն ռեստորաններից մեկում ենք անցկացրել՝ մեր ծնողների ու բարեկամների միջավայրում»:

Դերասանն այս տարի կնոջ համար նվեր ընտրելուց հաշվի է առել նրա ցանկությունը. «Նախապես հետաքրքրվեցի, թե ինչ է ուզում, եւ գնեցի բջջային նոր հեռախոս:)»:

Ալեքսանդր Բաբասյանի կնոջ տարեդարձին


Ալեքսանդրից տեղեկացանք, որ հեռուստատեսային նոր նախագծերում հանդես գալու առաջարկ է ստացել, որոնք ստիպված է եղել մերժել.«Եթե Երեւանում մշտական բնակության եկած լինեի, անպայման կընդունեի սերիալներից մեկում գլխավոր կերպար կերտելու առաջարկը, բայց քանի որ շուտով Մոսկվա ենք վերադառնալու, հրաժարվեցի: Բայց մինչ մեկնելս կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Բաբասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW