×


Սարգիս եւ Մանո Գրիգորյանները

Սարգսի եւ Մանոյի սիրային նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարահանման ընթացքում ռոմանտիկ, նաեւ ուրախ մթնոլորտ է տիրել: Դերասան-ամուսինները ֆոտոշարքն իրականացրել են դիզայներ Սվետլանա Բեգոյանի առաջարկով, եւ դերասանուհին ներկայացել է նրա հեղինակած զգեստներով: Լուսանկարները նրանք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Առիթն օգտագործելով՝ զույգին առաջարկել ենք պատասխանել մեր բլից հարցերին՝ պարզելու համար, թե որքանով են նման կամ տարբեր սիրո մասին նրանց պատկերացումները:

Մանո. Սերը… Երբ կարողանամ բացատրել` ինչ է սերը, կդադարեմ սիրել:
Սարգիս. Սերը կյանք է:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Մանո. Սիրել՝ նշանակում է ապրել:
Սարգիս. Սիրել՝ նշանակում է ապրել:

Մանո. Չեմ հավատում սեր առաջին հայացքից ասվածին, քանի որ սիրո հիմքում ընկած են մարդու հոգու խոր զգացմունքները:
Սարգիս. Սեր առաջին հայացքից չկա: Դա խաբուսիկ է, գուցե սիրահարվածություն լինի, բայց դրանք տարբեր զգացմունքներ են:

Մանո. Սիրահարվածները նման են աղունիկների:
Սարգիս. Սիրահարվածները նման են խենթերի:

Մանո. Մեր սիրո եղանակը հինգերորդն է, որը մենք ենք ստեղծել` ես եւ նա:
Սարգիս. Սիրո մեր եղանակն ընտանիքի ջերմաստիճանն է:

Մանո. Ինձ դուր է գալիս Սարգսի ուժը:
Սարգիս. Ինձ դուր է գալիս Մանոյի… Մանոն ամբողջությամբ:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները


Մանո. Իսկ առհասարակ, տղամարդու մեջ ինձ կարող է գրավել նրա տղամարդ լինելը, ուժը, իսկ վանել՝ թույլ լինելը եւ փնթիությունը:
Սարգիս. Իսկ առհասարակ, կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը` խելոք, վանել` անդաստիարակությունը:

Մանո. Ամուսնուս դուր է գալիս իմ կանացիությունը, համեստությունը, հանգստությունը:
Սարգիս. Մանոյին դուր է գալիս իմ ոչ մի բանը:):

Մանո. Կյանքն առանց սիրո նման է սպիտակ թղթի, որի վրա գույներ չկան:
Սարգիս. Կյանքն առանց սիրո կյանք չէ:

Մանո. Երբ սիրում ես եւ սիրված ես, ամեն բան սկսում ես սիրել` կյանքը, քեզ, աշխատանքդ:
Սարգիս. Երբ սիրում ես, ուրեմն՝ սիրում ես:

Մանո. Հանուն սիրո պատրաստ եմ գնալ բոլորին հակառակ:
Սարգիս. Հանուն սիրո միշտ պատրաստ եմ:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Մանո. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` երջանիկ ես:
Սարգիս. Սիրած էակի կողքին արթնանալը նշանակում է` ամեն ինչ լավ կլինի:

Մանո. Սիրո մեջ աշխարհի բոլոր գույները կան՝ սեւից մինչեւ սպիտակ:
Սարգիս. Սերը վարդագույն է:

Մանո. Իմ առաջին համբույրը նման էր երազի:
Սարգիս. Չեմ հիշում իմ առաջին համբույրը:

Մանո. Երբ սիրում ես, պետք է ամեն օր պայքարել, փայփայել, սնել, ջրել, որ այն միշտ լինի քո սրտում եւ քո մեջ:
Սարգիս. Երբ սիրում ես, պետք է սրտով սիրես:

Մանո. Սիրո տոնը նշելու լավագույն վայրը այնտեղ է, որտեղ քեզ երջանիկ ես զգում:
Սարգիս. Սիրո տոնը նշելու վայրը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ սիրելիիդ հետ ես:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Միրաքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին