×


Սեդա Շահնազարյանը

Սեդա Շահնազարյան.«Տղաներին դուր է գալիս իմ դեբիլիկ լինելը»

Երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս շրջանում «Անուղղելիները» սերիալում նկարահանվող Սեդան յուրօրինակ ձեւով է պատասխանել BRAVO.am-ի սիրային բլից հարցերին՝ իր առաջին համբույրը համեմատելով երկրաշարժի հետ:):

Սիրել՝ նշանակում է ապրել:

Կա սեր առաջին հայացքից:

Սիրահարվածները նման են ճուտիկների:

Սիրո իմ եղանակն աշունն է:

Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել աչքերը:

Վանել` հասակը:

Սեդա Շահնազարյանը


Տղամարդը պետք է լինի աշխատասեր:

Կյանքն առանց սիրո հավասար է մահվան:

Երբ սիրում ես՝ մտածում ես սրտով:

Հանուն սիրո պատրաստ եմ ամեն ինչի:

Իմ ապագա ամուսինը պետք է ունենա սեփական բիզնես:

Սիրած էակի կողքին արթնանալ՝ նշանակում է երջանիկ լինել:

Սերը սպիտակ է:

Մինչ ամուսնանալը պետք է սափրվել:

Իմ առաջին համբույրը նման էր երկրաշարժի:

Շուտ ամուսնանալ` նշանակում է հիմարություն անել:

Սեդա Շահնազարյանը


Առաջին ժամադրությունը պետք է լինի անսպասելի:

Երբ սիրում ես, պետք է հավատարիմ լինես:

Տղաներին դուր է գալիս իմ դեբիլիկ լինելը:):

Կամուսնանամ, եթե սիրեմ:

Չեմ սիրում տղաների, ովքեր «չամուռ» են:

Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սեդայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին