×


Սեդա Սերոբյանն` իր սեքսուալության եւ մարմինը գեղեցիկ մատուցելու արվեստի մասին

Սեդա Սերոբյանը հայ այն մոդելներից է, ով իր գեղեցիկ կազմվածքի շնորհիվ հաջողություններ է գրանցել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Միջազգային մրցույթներում երկու անգամ “Best Body” տիտղոսին արժանացած լրագրող-պարուհին կարծում է, որ իր համարձակ լուսանկարները շատ սովորական ու պարտադիր են պրոֆեսիոնալ մոդելի համար: BRAVO.am-ի հետ զրույցում Սեդան խոսել է իր սեքսուալության, մոդելի աշխատանքից ստացած հաճույքի մասին եւ ոչ միայն:): 

Սեդա Սերոբյանը


Առաջին անգամ

Մոդելային գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2006 թվականից: Առաջին անգամ, երբ առաջարկ ստացա մասնկացել նորաձեւության ցուցադրության, չմերժեցի այն: Հետո մեկը մյուսի հետեւից սկսեցի ստանալ նորանոր առաջարկներ: Այդ ամենը նոր շունչ էր ինձ համար, զգացի, որ հենց դրանով էլ ուզում եմ զբաղվել կյանքիս այս շրջանում:
Քանի որ պարուհի եմ, դեֆիլեի հետ կապված խնդիրներ երբեւէ չեմ ունեցել հենց սկզբից:

Սեդա Սերոբյանը


Մարմինը ցուցադրելու օրենք

Լուսանկարներս համարում եմ ոչ թե իմ կողմից համարձակություն, այլ ուղղակի պրոֆեսիոնալիզմ մոդելինգում: Հայաստանում մոդելինգի ընկալումը շատ ինքնատիպ է, հետեւաբար մեկնաբանությունները շատ անգամ կարող են այլ երանգանվորում ստանալ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մոդել պետք է ունենա լուսանկարներ, որտեղ երեւում է իր մարմինը. դա օրենք է: Մեկ այլ հարց է, երբ ինքդ պիտակավորում ես քեզ որպես մոդել, բայց ոչինչ չունես ցուցադրելու:

Սեդա Սերոբյանը


Սեքսուալության եւ գռեհկության սահմանին

Ինձ համար դժվար է տարանջատել` որն է համարձակ, իսկ որը` ոչ, քանի որ նման լուսանկարները մոդելի համար շատ բնական ու պարտադիր են: Բայց ես հստակ տեսնում եմ սեքսուալության եւ գռեհկության միջեւ ընկած նուրբ սահմանը: Սակայն դա միայն մոդելից կախված չէ. լուսանկարը շատ հեշտությամբ կարող է կորցնել իր էսթետիկան լուսանկարչի ընտրած սխալ դիրքից` ռակուրսից:

Սեդա Սերոբյանը



Անկաշկանդ կեցվածք


Լուսանկարիչների ձեռագրերը տարբեր են, աշխատելաձեւը` նույնպես: Նույնիսկ, երբ աշխատում եմ լուսանկարչի հետ առաջին անգամ, լիովին վստահում եմ նրան. երեւի հենց դա է հաջողության գրավականը: Անկաշկանդ եմ տեսախցիկի առջեւ, իհարկե, հուզմունք լինում է, որը տեղի է տալիս, հենց սկսում եմ աշխատել: Բայց, իհարկե, փորձն իրենն ասում է թե′ լողազգեստով կեցվածք ընդունելիս, թե′ պարզապես դիմանկար ստանալիս:

Մարմինը գեղեցիկ մատուցելու արվեստ

Իմ սեքսուալությունն իմ կանացիությունն է. չէ՞ որ գեղեցիկ մարմին ունենալը բավարար չէ սեքսուալ երեւալու համար, պետք է կարողանալ նաեւ այն գեղեցիկ մատուցել: Իսկ ինչ վերաբերում է հաճոյախոսություններին, ապա ավելի շատ մատնանշում են ոտքերիս նրբությունն ու մեջքիս բարակությունը:

Սեդա Սերոբյանը


Սպասված հաղթանակ

Բոլոր ջանքերս արդարացվեցին, երբ 2011 թվականին Իսպանիայում “Best Model World” մրցույթում գրավեցի առաջին տեղն ու ստացա “Best Body” տիտղոսը: Դա աշխատանքիս այն գնահատականն էր, որին սպասում էի:

Հաճույք

Վերջին շրջանում աշխատում եմ շատ տաղանդավոր մի լուսանկարչի` Գրիգոր Իշխանյանի հետ: Հենց իմ եւ նրա աշխատանքային տանդեմից էլ ծնվեց այն լուսանկարը, որը տեղ գտավ vogue.it կայքում: Վերջերս “30 ամենացանկալի հայերը” նախագծի շրջանակում էլ կրկին անգամ աշխատեցի Արտաշես Մարտիրոսյանի հետ. նրա հետ աշխատելիս պարզապես հաճույք եմ ստանում:

Կյանքումս մեկ անգամ եմ աշխատել կին լուսանկարչի հետ, այն էլ` Իսպանիայում: Բարդություններ չեն եղել, պարզապես կարծում եմ` տղամարդ լուսանկարիչներն ավելի նրբանկատ ու ավելի հմուտ են:

Սեդա Սերոբյանը


“Իմ տղամարդը չի կարող լինել սահմանափակ մտածելակերպով”

Ծնողներիս կողմից վաստակած վստահությունն այնքան մեծ է, որ երբեւէ խնդիրներ չեմ ունեցել` կապված իմ նախաձեռնությունների հետ, մասնագիտության ընտրության հարցում եւ այլն: Ի վերջո այդ լուսանկարներն իմ պրոֆեսիոնալ պորտֆոլիոյի մասն են կազմում: Բայց կասեմ, որ հայաստանյան պայմաններում սա իմ մաքսիմումն է: Չնայած, որ խուսափում եմ սահմանափակ մտածելակերպով մարդկանցից, եւ իմ տղամարդն էլ չի կարող լինել այդպիսին:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արտաշես Մարտիրոսյանի, Գագիկ Հարությունյանի, Արմեն Աղայանի, Գրիգոր Իշխանյանի, Արվին Քոչարյանի, Վիգեն Մնոյանի, “ԷԼ Style” ամսագրի. BRAVO.am-ի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին