×


Սերգեյ Սմբատյանի հարսանիքն ու Նազենի Հովհաննիսյանի բռնած ծաղկեփունջը:)

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը երեկ` հունիսի 29-ին, ամուսնացել է: Մաեստրոյի ընտրյալի անունը Հասմիկ է:

Սերգեյ Սմբատյանի հարսանիքին


Այժմ նրանք իրենց միությունը մտերիմների ու հարազատների հետ նշում են ռեստորաններից մեկում: Հյուրերի թվում են նաեւ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ Մհերը, որոնք սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել հարսանյաց խնջույքից` շնորհավորելով նորապսակներին:

Նազենի Հովհաննիսյանը` Սերգեյ Սմբատյանի հարսանիքին


Ի դեպ, Նազենին տեղեկացրել է նաեւ, որ ինքն է բռնել հարսի ծաղկեփունջն, այն էլ` կյանքում առաջին անգամ: Այնպես որ, ամուսնանալու հերթը դերասանուհի-հաղորդավարուհունն է:):

Նազենի Հովհաննիսյանը, Մհերը եւ Սոֆի Մխեյանը` Սերգեյ Սմբատյանի հարսանիքին

BRAVO.am -ը շնորհավորում է Սերգեյին եւ Հասմիկին` մաղթելով երջանկություն եւ ամուր ընտանիք:

BRAVO.am
Լուսանկարները` Սոֆիի, Նազենիի ու Մհերի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին