×


Սերժ Թանգյանն ու Թոմ Մորելոն ձայնագրել են Օզի Օսբորնի երգը

Հայտնի կիթառահար Թոմ Մորելոն եւ “System of a Down” բենդի վոկալիստ Սերժ Թանգյանը միասին կատարում են հայտնի մեկ այլ ռոքեր Օզի Օսբորնի երգացանկից “Crazy Train” երգը, որն ընդգրկվելու է վաղաժամ մահացած կիթառահար Ռենդի Ռոադսին նվիրված “Immortal Randy Rhoads: The Ultimate Tribute” ալբոմում:

Սերժ Թանգյանն ու Թոմ Մորելոն


Թանգյանի եւ Մորելոյի հետ երգի ձայնագրման վրա աշխատել են նաեւ բաս-կիթառահար Ռուդի Սարզոն, ով համագործակցել է Ռենդիի հետ, եւ հարվածային գործիքներ նվագող Վինի Էփիսը:

Ռենդի Ռոադսը մահացել է 1982 թվականին` 25 տարեկանում: Կարճատեւ գործունեության ընթացքում նա հասցրել է մեծ ավանդ ունենալ երաժշտության մեջ: Ռենդին եղել է “Quiet Riot” խմբի անդամ, նաեւ նվագել է Օզի Օսբորնի հետ: Հայտնի երաժիշտներ Ջոն Պետրուչին, Դարոն Մալաքյանը, Զակ Ուայլդն ու այլք նրան կուռք են համարում:

Սերժ Թանգյանն ու Թոմ Մորելոն


“Ռենդին բոլոր ժամանակների իմ ամենասիրելի կիթառահարն է: Հենց իր նկարով պաստառն է զարդարել սենյակիս պատը, երբ ժամերով պարապում էի: Որդուս նրա պատվին Ռենդի եմ անվանել’’,-նշել է Թոմ Մորելոն:

Ստորեւ առաջարկում ենք լսել “Crazy Train” ձայնագրությունը:

BRAVO.am
Աղբյուրը` Rolling Stone


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին