×


Սերժոն կհամագործակցի արտասահմանյան արտիստների հետ :)

Երաժիշտ, դիջեյ Սերժոն այս ընթացքում զբաղված է իր նոր նախագծի նախապատրաստական աշխատանքներով: BRAVO.am-ի հետ զրույցում Սերժոն նշել է, որ բացի հայ արտիստների հետ համագործակցություններից այսուհետ կհամագործակցի նաեւ արտասահմանյան արտիստների եւ label-ների հետ, ովքեր զբաղվում են ոչ կոմերցիոն ակումբային երաժշտությամբ:

Դիջեյ Սերժոն կներկայացնի «Սիմոնյան» նախագիծը


Սեպտեմբերի սկզբին Սերժոն արտասահմանյան, մասնավորապես, եվրոպական հասարակությանը կներկայացնի երկու նոր աշխատանք deep և tech house ոճերում, որոնք կձայնագրվեն ձայնագրման արտասահմանյան ստուդիաներում:

Դիջեյ Սերժոն կներկայացնի «Սիմոնյան» նախագիծը


«Նախագիծը, որով հանդես կգամ շուտով, կկոչվի իմ ազգանունով` «Սիմոնյան»: «Սիմոնյան»-ը ոչ կոմերցիոն` underground երաժշտության նախագիծ է, որ կներկայացնեմ Հայաստանի սահմաններից դուրս: Արտասահմանյան արտիստների ու label-ների հետ համագործակցության առաջարկ ստացել եմ որոշ ժամանակ առաջ: Այս ընթացքում հասցրել եմ փորձնական մի քանի աշխատանք հանձնել եվրոպացի արտիստներին ու դրական արձագանքների եմ արժանացել: Այսպիսով` համագործակցությունը շարունակական բնույթ կունենա»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սերժոն:

Դիջեյ Սերժոն կներկայացնի «Սիմոնյան» նախագիծը


Դիջեյը դեռեւս չցանկացավ արտիստների անուններ նշել` խոստանալով, որ առաջիկայում իր աշխատանքների հիման վրա արտասահմանյան արտիստների կատարած remix տարբերակները կներկայացնի նաեւ հայ հանդիսատեսին:

Տեքստը` Աշխեն Դաշյանի
Լուսանկարները` Սերժոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին