×


Սեւակ Ամրոյանը` կնքահայր դառնալու, Լոնդոն այցի եւ նոր զուգերգի մասին

Սեւակ Ամրոյանն առաջին անգամ ստանձնել է կնքահոր պարտականությունները, իսկ սանիկն իր պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի դուստրն է։ Ժողովրդական երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ նշել են փոքրիկի 1-ամյակն ու մկրտությունը.«Սաշի հետ շատ վաղուց ենք մտերիմ: Ծանոթացել ենք, երբ նոր էի երգարվեստում իմ առաջին քայլերն անում։ Առաջարկեց, սիրով համաձայնեցի դառնալ Մարիայի քավորը»։

Սեւակ Ամրոյանը՝ սանուհու եւ պրոդյուսերի Ալեքսանդր Մհերյանի հետ


Նա վաղը կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 12-ին մենահամերգով հանդես կգա. «Սովորաբար, հայ համայնքը պարահանդես է կազմակերպում, Հայաստանից երգչի են հրավիրում, եւ այս անգամ ես կկատարեմ ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգերս։ Ինչ-որ վայրեր կայցելեմ, բայց հիմնականում կենտրոնացած եմ լավ համերգ ունենալու վրա»։

Սեւակ Ամրոյանը՝ սանուհու հետ


Վերջին շրջանում Սեւակը ելույթ է ունեցել Սոչիում, Բեյրութում, ինչպես նշել է, սիրում է ճամփորդել՝ հանգիստը համատեղելով աշխատանքի հետ.«Ճամպրուկը հավաքելիս առաջին հերթին կենտրոնանում եմ բեմական հագուստիս վրա, որ հետո խնդիրներ չլինեն։ Պատահել է, որ տեղում գնել եմ գոտի կամ այլ աքսեսուար, բարեբախտաբար, լուրջ խնդիր չեմ ունեցել»։

Սեւակ Ամրոյանն առաջին անգամ կնքահայր է դարձել


Տեղեկացրել ենք, որ Սեւակն ու Նունե Եսայանը նոր զուգերգ ունեն: «Իմ աննման յար»-ն ընդգրկված է երգչի ձայնասկավառակում, մինչեւ տարեվերջ կնկարահանվի տեսահոլովակը.«Ռեժիսորի հետ խորհրդակցել ենք, եւ քանի որ պարային ուրախ երգ է, համապատասխան հոլովակ կունենանք։ Եթե մեկ ամիս լավ աշխատենք, կարծում եմ՝ շուտով պատրաստ կլինի»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին