×


Սեւանում կանցկացվի «Զիլ» weekend :)

Խենթությունների սիրահարներին օգօստոսի 25-27 Սեւանում կհամախմբի «Զիլ» weekend կոչվող միջոցառումը, որի 3 օրերը հագեցած են լինելու ժամանցային միջոցառումների ծրագրով։


Առավոտները սկսելու են յոգայով եւ ակտիվ մարմնամարզությամբ, այնուհետեւ սկսվելու են ծովափնյա խաղերն ու մրցույթները։ Երեկոյան ժամը 21:00-ից հենց լճի ափին նվագելու են սիրված DJ-ները՝ Սերժոն (Serjo), Լյուսին (Lucy Sówa), Տեոն (Teo) , Արիկը (Arik K) , Խչոն (X4O), Անաիսը (Anaïs Paws), Ջեյքըբը (Jacob Semirjyan), Փիլզը (Karo Pillz) եւ Վագուլը (Vagul)։ Զիլ մակնիշի բեռնատարի թափքից միջոցառումը վարելու են հաղորդավարներ Արման Մարգարյանը եւ Նարե Գրիգորյանը։ Զիլին հրավիրված է հայկական շոու-բիզնեսի աստղաբույլը։

Մասնակիցները կապրեն վրաններում։ Լճափին գործելու են բար, խոհանոց, սրճարան։ Երեկոյան լինելու է գինու համտես եւ հյուրասիրություն։ Ներկաների ապահով ժամանցը եւ միջոցառումների ամբողջ ընթացքը հսկելու են անվտանգության աշխատակիցներն ու փրկարարները:

«Զիլ» փրոդաքշնն այս միջոցառմամբ նպատակ է հետապնդում ցույց տալ հանրությանը, որ Սեւանի ափը ոչնչով չի զիջում լավագույնի համարում ունեցող ծովափնյա երկրների ափերին։ Այնպես որ բարձրահասակ եղեւնիների շվաքին, փափուկ ավազի վրա եւ արեւի տաք ճառայագթների ներքո համախմբված երիտասարդները կարող են իրենց գալիք ամառների հանգիստը կազմակերպել հենց հայրենի լճի ափին եւ ունենալ լիարժեք հանգիստ։

Միջոցառումների հիմնական մասն ուղիղ եթերով հեռարձակվելու է ընկերության youtube-յան ալիքով եւ ֆեյսբուքյան էջով: Միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է  Bravo.am-ը։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW