×


Սեքսը եւ հայ կինը

Սեքսի մասին  հատկապես վերջին տարիներին ավելի շատ է խոսվում ու քննարկվում: Հետաքրքրական է, որ հիմնական շեշտադրությունն արվում է տղամարդու ցանկության, բավարարվածության վրա, իսկ կնոջ պահանջմունքների մասին հպանցիկ է խոսվում: Թերեւս քչերի մտքով է անցնում վերլուծել, թե ի՞նչ է ստանում կինը սեքսից, այս պարագայում՝ հայ կինը:

Ի՞նչ ազդեցություն ունի սեքսը կնոջ կյանքում: Արդյո՞ք սեքսն անդրադառնում է կնոջ արտաքինի վրա, ի վերջո, սեքսի բացակայությունն ինչի՞ է հանգեցնում. այս հարցերը ուղղենք բժիշկ-գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանին:

Սեքսի ազդեցությունը կնոջ ֆիզիկական վիճակի վրա

Սեքսը եւ հայ կինը


“Ինտիմ մտերմությունը հրաշալի մարզանք է կնոջ մկանների համար: Կնոջ օրգանիզմի մկանային համակարգը սիրով զբաղվելու ընթացքում հաճելիորեն լարվում է եւ ակտի վերջանալուց կատարյալ հանգստանում: Մի կողմից այդ պահը հիանալի ստիմուլյատոր է հանդիսանում սիրտ-անոթային համակարգի համար՝ արյան հոսքը երակներում արագանում է, օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսներն ակտիվանում են, օրգանիզմը հարուստ թթվածնով է մատակարարվում, իսկ թունավոր նյութերը՝ դուրս են մղվում:
Եվ ամենակարեւորը. օրգազմից հետո կինը լիարժեք հանգստանում է, ինչը նվազեցնում է կնճիռների հայտնվելը, կարգավորում է կնոջ օրգանիզմի ընդհանուր վիճակը եւ ազատում կուտակված  սթրեսից:

Եվս մի քանի հետաքրքիր փաստ սեքսի մասին. գիտնականները պարզել են, որ սեքսի ժամանակ ակտիվորեն արտադրվում է կանանց էստրոգեն հորմոնը: Այս հորմոնը՝

> լավացնում է կնոջ սիրտ-անոթային համակարգը
> ամրացնում է մազերն ու եղունգները,
> թարմացնում է մաշկն ու էլաստիկ դարձնում,
> արտադրում է այսպես ասած “երջանկության հորմոն”,
> նվազեցնում է կարիեսի վտանգը, եւ այլն:


Գլխացավն ու սեքսից հրաժարվելը

Սեքսը եւ հայ կինը


“Սեքսի ժամանակ արտադրվում է էնդորֆին (երջանկության հորմոն), որը ոչ միայն օրգանիզմի ողջ տոնուսն է բարձրացնում, այլեւ նվազեցնում է ցանկացած ցավի դրսեւորումները՝ ներառյալ գլխացավը: Սա ասես բնական ցավազրկող է, հետեւաբար, կանանց արդարացումները սեքսից հրաժարվելու վերաբերյալ ի չիք են դառնում”:

Սեքսը եւ կնոջ արտաքինը

“Ամերիկյան համալսարաններից մեկի մասնագետները բացահայտել են, որ կանոնավոր սեքսը ոչ միայն ամրացնում է կնոջ իմունային համակարգը, տոնուսը միշտ բարձր է պահում, այլեւ դրական է անդրադառնում կնոջ արտաքինի վրա: Արյան արագ հոսքը ապահովում է, որ մաշկը առողջ, փայլուն տեսք ունենա: Բացի այդ, սեքսը կնոջ քաշն է կարգավորում: Սիրով զբաղվելու պրոցեսը 200 կիլոկալորիայով նվազեցնում է քաշը, եթե համեմատություն անցկացնենք, ապա այն հավասարազոր է 40 րոպե չմուշկներով սահելուն, 1 ժամ հեծանիվ քշելուն կամ 45 րոպե լողալուն: Սեքսը իդեալական տարբերակ է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Անկախ այն բանից, թե ինչ դիրքով կամ ռիթմով եք սեքսով զբաղվում, այս պրոցեսում կնոջ որովայնի ճարպերն արագ են անհետանում, կուրծքն էլ մշտապես ձիգ է մնում: Այնպես որ, սուտ են այն պնդումները, թե առատ սեքսը փչացնում է կնոջ կառուցվածքը”:

Սեքսը եւ կնոջ հոգեկան աշխարհը

Սեքսը եւ հայ կինը


“Ինտիմ մտերմությունը վերադարձնում է երիտասարդությունը, ուժ է տալիս, պաշտպանում հիվանդություններից եւ հաճույք է պատճառում: Սեքսն անհրաժեշտություն է կնոջ ինքնադրսեւորման, ինքնահաստատման համար: Պետք է ընդգծել մեկ փաստ. կինը, ով իրեն ցանկալի է զգում, 4 անգամ ավելի է ժպտում, քան նա, ով իրեն ցանկալի չի համարում: Բացի այդ, կնոջ համար ինքնավստահությունն ավելանում է երկրպագուների քանակով: Ինտիմ մտերմության բացակայությունը դեպրեսիայի պատճառ է դառնում: Կինը արագ եւ համարձակ որոշումներ չի կարողանում կայացնել, խախտվում է ներքին կանոնակարգումը: Ավելին՝  սեքսի պակասը կնոջն ավելի էմոցիոնալ է դարձնում է, եւ նա ճանապարհներ է փնտրում այն սպառելու համար: Կարիք կա՞ հիշեցնելու, որ մեր շրջապատում բազում կանայք կան, որ նյարդային են, լարված, ամեն պահ վիճաբանություններ են սարքում: Այս ամենը քայքայում է կնոջ առողջությունը, մանավանդ, երբ կինը զգում է շրջապատի թշնամական վերաբերմունքն իր հանդեպ: Որքան երկար ժամանակով է կինը բացասական էմոցիաներով ապրում, այնքան դժվար կլինի կուտակվածից ազատվելը: Նա կսկսի կասկածել սեփական հնարավորությունների, ուժերի վրա”:

Հայ կինը եւ նրա բարդույթները

“Ուզում եմ ընդգծել հայ կանանց ամենամեծ խնդիրը՝ բարդույթները: Հայ կանայք ոչ միայն ամաչում են սեքսի մասին խոսել իրենց ամուսինների հետ, այլեւ մասնագետին դիմելիս են ամաչում: Այս ամենը ազգային մտածելակերպի արդյունք է, որը սեռական կյանքի վրա լավ չի կարող անդրադառնալ: Կան  խնդիրներ, որոնք անհանգստացնում են կանանց, օրինակ,  ցավոտ ինտիմ շփումը, արյան արտադրությունը սեքսից հետո, սեռական օրգանի մկանային ցավերը, օրգազմ չզգալը եւ այլն, ու այս երեւույթների պատճառով կինը խուսափում է ինտիմից: Երբ կինը չի բավարարվում տեւական շրջան, հարկ է դիմել մասնագետին՝ համապատասխան ցուցումներ ստանալու համար”:

Պատրաստեց Ա.Կ.-ն /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին