×


Սեքսի 4 ամենամեծ հայտնագործությունները

BRAVO.am-ի “Սեքս &” բաժնի սյունակագիր Լուսի Քոչարյանն այսօր ներկայացնում է այն հայտնագործությունները, որոնք սեռական հարաբերությունները դարձրել են ավելի հաճելի եւ ապահով:):


Սայմոն Քեմփբելն ու վիագրան

1991-ին դեղագործ Սայմոն Քեմփբելը ղեկավարում էր սրտաբանական դեղամիջոցների հետազոտություն, որում ներգրավված էր սրտային խնդիրներ ունեցող 50 տարեց մարդ: Ի զարմանս Սայմոնի` նրանք հանկարծ սկսեցին դրական տեղաշարժեր նկատել ու գոհունակություն հայտնել իրենց պոտենցիայից, իսկ շատերը շտապեցին տուն` կանանց ուրախացնելու սեքսուալ առաջադիմություններով: Դեղագործը միանգամից գլխի ընկավ, որ դա պայմանավորված է նոր հաբերի կողմնակի ազդեցությամբ: Շուտով գիտությանը հայտնի դարձան  «5-րդ տիպի ինhիբիտոր ֆոսֆոդիեսթերազները», որոնց շարքում առաջինը հենց վիագրան էր:

Բեատա Ուզեն եւ խոշորագույն սեքս-արդյունաբերությունը Եվրոպայում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի կանայք այնքան ցավալի վիճակում հայտնվեցին, որ հոծ քանակով հանձնվեցին մարմնավաճառությանը: Երբ Բեատայի 3 ընկերուհիները միաժամանակ հղիացան, նա մի գողացված գրամեքենայով պարզ ու հանրամատչելի լեզվով հոդված շարադրեց օրացույցային մեթոդով պաշտպանվելու մասին, այնուհետեւ 5 ֆունտ ձեթի դիմաց տպագրեց:  2000 բրոշյուրը, որոնք Բեատան չնչին գումարի դիմաց վաճառում էր փողոցներում, արագորեն սպառվեցին, եւ պահանջվեց լրացուցիչ տպաքանակ թողարկել… Իսկ 16 տարի անց, դիզելով 10մլն դոլար, Բեատան Ֆլենսբուրգում բացեց աշխարհում առաջին սեքս-շոփը, ինչպես նաեւ կինոստուդիա եւ շուրջօրյա էրոտիկ հեռուստաալիք:

 
Մարգարեթ Սենգերն ու հորմոնալ հակաբեղմնավորիչները

Մարգարեթը ծնվել է աղքատ, բազմազավակ ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ միայն տեսականորեն էին տեղյակ պահպանակներից, ընդ որում, դրանց օգտագործումն օրենսդրորեն արգելված էր ԱՄՆ-ում: Տարիներ շարունակ հետեւելով մոր տանջալից կենցաղին` դեռահաս աղջնակն ինքն իրեն խոստացավ, որ հղիության դեմ որեւէ «դեղամիջոց» է ստեղծելու: Հետագայում նա  ամուսնուց  թաքուն վաճառում է իր բոլոր զարդերն ու գոյացած գումարը տրամադրում հայտնի կենսաբան Գրեգորի Պինկուսին` պատվիրելով մի շատ «ինտիմ» հետազոտություն: Եվ ահա, 1960-ին հորմոնալ հաբերը պատրաստ էին: Այսօր արդեն գոյություն ունեն հակաբեղմնավորիչներ նույնիսկ ներարկման ձեւով. մեկ ներարկումը պաշտպանում է  հղիությունից 3 ամիս շարունակ: Կան նաեւ հակաբեղմնավորիչ իմպլանտներ, որոնք  տեղադրվում են ուսի մաշկի տակ եւ անում իրենց գործն այնտեղից:

  
Ֆրենսիս Գուարյեն եւ լուբրիկանտը

1988-ին քիմիկոս Ֆրենսիս Գուարյեն առանցքակալների համար նոր քսուքի ստեղծման պատվեր ստացավ մեքենաշինական մի խոշոր ընկերության կողմից եւ ոգեւորությամբ օրեր շարունակ լծվեց աշխատանքին: Անուշադրությունից խոցոտված նրա կինը մի անգամ ներխուժում է աշխատասենյակ հետեւյալ խոսքերով.«Դու շոյում ես միմիայն քո ապակե տարաները…»: Գուարյեն ստիպված էր հենց լաբորատորիայում հերքել այդ մեղադրանքը: Սիրաբանության ընթացքում քիմիկոսը գործի դրեց իր մատները, որոնք պատված էին առանցքակալների համար նախատեսված քսուքով: Պարզվեց` այդ քսուքն ուղղակի կատարյալ է ինտիմ հարաբերությունների համար:

Մեր օրերում կամայական սեքս-շոփում առկա է ավելի քան 50 տեսակի լուբրիկանտ՝ նախատեսված ամենատարբեր տեսակի սեքսուալ գործողությունների համար:  

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին