×


Սեքսուալ կադրեր Ջոլիի, Բելուչիի, Փիթի, Քիդմանի, ԴիԿապրիոյի եւ մյուսների մասնակցությամբ ֆիլմերից :)

Այսօր ներկայացնում ենք սիրված ֆիլմերից ամենաթեժ, կրքոտ ու սիրառատ կադրերը, որոնք տպավորել ու շարունակում են հիացնել բազմաթիվ կինոսերների :):  

Կադր “Հիշողության օրագիր” ֆիլմից


“Հիշողության օրագիր”-ը ֆիլմի սիրահարների համար հիշվող է դարձել Էլլիի ու Նոյի գրկախառնությունն անձրեւի տակ: Դերասաններ Ռեյչել ՄաքԱդամսին ու Ռայան Գոսլինգին հաջողվել է էկրանից փոխանցել հերոսների կիրքն ու սերը: Հենց այս կադրերում իրենց են գտնում այն մարդիկ, որոնք դեռեւս նուրբ զգացում են տածում իրենց առաջին սիրո նկատմամբ:

Կադր “Մթնշաղ” ֆիլմից


“Մթնշաղ” ասքը շարունակում է մեծ հեղինակություն ու սեր վայելել ամբողջ աշխարհում: Երկրպագուների համար Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնն իսկական հերոսներ են դարձել: Քրիստենի մարմնավորած աշակերտուհի Բելլան եւ Ռոբերտի մարմնավորած արնախում Էդվարդը սիրահարվում են միմյանց եւ ֆիլմի կադրերն էլ ավելի թեժացնում:):

“Քամուց քշվածները” ֆիլմի ամենահուզիչ կադրերից


“Քամուց քշվածները” ստեղծագործությունը շատերի սիրելին է: Ոչ պակաս սիրված է նաեւ դրա հիման վրա նկարված ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են լեգենդար Վիվյեն Լին ու Կլարկ Գեյբլը: Այս ֆիլմը շարունակում է հուզել ու փոթորկել իսկական ռոմանտիկների սրտերը:

Ռոմեոյի եւ Ջուլիետի դերակատարներ Լեոնարդո ԴիԿապրիոն ու Քլեր Դեյնսը


Չկա ավելի տխուր պատմություն, քան Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրավեպն ու դրա ողբերգական ավարտը: Էկրանային տարբերակի նորացված ֆիլմում Ռոմեոյին մարմնավորել է Հոլիվուդի ամենասեքսուալ եւ գրավիչ տղամարդկանցից մեկը` Լեոնարդո ԴիԿապրիոն: Ջուլիետայի դերասանուհուն` Քլեր Դեյնսին, շատերն են նախանձում:):

“Տիտանիկ” ֆիլմի ամենառոմանտիկ կադրը


Լեոնարդո ԴիԿապրիոյի` “Տիտանիկ”  ֆիլմում մարմնավորած Ջեքի կերպարը կրկին ռոմանտիկ է, խիզախ ու գեղեցիկ: Հենց այս ֆիլմը մեծ ճանաչում բերեց Լեոյին եւ Ռոզի կերպարը մարմնավորած Քեյթ Ուինսլեթին:

Կադր “Միսթեր եւ միսս Սմիթներ” ֆիլմից


Բրեդ Փիթը Հոլիվուդում “սեքսուալ” տղամարդու տիտղոս ձեռք բերեց “Թելմա եւ Լուիզա” ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ նրա խաղընկերուհին Ջինա Դեւիսն է: Կրքոտ Բրեդին նաեւ տեսնում ենք Միսթր Սմիթի դերում: “Միսթր եւ միսս Սմիթներ” ֆիլմի նկարահանումների ընթացքում Փիթը հանդիպում է իր ապագա սիրելիին ու երեխաների մայրիկին` Անջելինա Ջոլիին: Այս ֆիլմի ամենակրքոտ ու սեքսուալ կադրերը ստացվել են զույգի՝ տանգո պարելու ժամանակ:):

Կադր “Հիմնական բնազդ” ֆիլմից


“Հիմնական բնազդ” -ը ցուցադրում է Շերոն Սթոունի սեքսուալությունն ու անկեղծությունը: Այս ֆիլմից հետո ասացին, որ դերասանուհու միակ բարեմասնությունը, որ չի երեւում էկրանից ուղեղն է:): Այս ֆիլմում Շերոնի գործընկերը Մայքլ Դուգլասն է, որին եւս շատ են նախանձում:):

Առաջարկում ենք ստորեւ դիտել նաեւ սիրված այլ ֆիլմերից ու մուլտֆիլմերից ամենահիշվող եւ կրքոտ կադրերը, իսկ մեկնաբանությունների հատվածում նշել ձեզ համար ամենասիրելին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW