×


Սեքսուալ մաղթանքներ 2016-ի համար :)

Համահայկական տոնական աժիոտաժը, թերեւս, բացված համարենք: Ամեն տարի միմյանց մաղթում ենք առողջություն, հաջողություն, հարստություն եւ էլ ինչ ասես: Ու դա այն դեպքում, որ այսքանից ավելի հաճախ մարդիկ սեքսի մասին են մտածում: Դե ինչ, ստանձնեմ սեքսի կարեւորությունը հիշեցնելու առաքելությունն ու շարեմ սեքսուալ տոնական մաղթանքները՝ իգական ու արական սեռի տարբեր տարիքի, կարգավիճակի ու հոգեբանական դիմագծի տեր ներկայացուցիչների համար … Որովհետեւ սեքսն ամենակարեւորն է: Կամ մի քիչ այլ կերպ ասենք. սեքսն ամենակարեւորը չէ, քանի դեռ այն կա:

Չափահասությունը նոր բոլորած տղաներին մաղթում եմ սեքսի համար էսթետիկ պայմաններ: Չափահասությունը բոլորած աղջնակներին՝ էսթետիկ արտաքինով, «քթանցքն աշխատեցնող» տղաներ եւ ադեկվատ, գրագետ գինեկոլոգներ:

Կուսապաշտ երիտասարդներին մաղթում եմ գեղեցիկ ասեղնագործ կարկատաններով հարսնացուներ: Կուսապաշտ օրիորդներին՝ անմեղ եւ կույս փեսացուներ:

Ամուսինը կեսգիշերին զարթնեցնում է կնոջը, մեկնում բաժակով ջուրն ու դեղահաբը եւ ասում` «Հենց հիմա խմի՛ր այս անալգինը»: Կինն ապշած՝ «Բայց գլուխս չի ցավում»: Ամուսինը՝ «Ահա՜, բռնեցրի: Արագացրու հանվի՛ր»: Մաղթում եմ ամուսիններին անգլխացավ երեկոներ, եւ թո՛ղ կատարվեն սեքսի տարատեսակների հետ կապված նրանց բոլոր երազանքներն ընտանեկան օջախում: Մաղթում եմ տիկնանց այնպես հագենալ սեքսից, որ սեռաքաղցային նեւրոզի հետքն անգամ չերեւա նրանց դեմքին: 

Թող որ սեքսի համար չնախատեսված ամենաէքստրեմալ վայրերը, բազմակի հիշարժան օրգազմնեը, ֆիլմային կերպարները, փշաքաղեցնող տեսարաններն ու ամենաթաքստոցային սեքսուալ ֆանտազիաների իրականացումն անպակաս լինի բոլոր սեռահասուն տղամարդկանց ու կանանց կենցաղից:

Հարմարավետ ու նախընտրած չափսերը, ծնկների դող առաջացնող դիրքերը, շնչահեղձ անող ձայնարկումներն ու ճիչերը թող հետապնդեն հայերին 2016-ի ողջ ընթացքում:

Այս ամենին ավելացնեմ նաեւ հավաքագրածս լավագույն մաղթանքները, որոնք ընթերցելով հասկանում եմ, որ 2016-ն ունի բոլոր շանսերը բուռն եւ սեքսուալ լինելու:

«Տղամարդկանց մաղթում եմ սթրիպ-պարեր ու ելակի կրեմով մինետ, կանանց՝ անթաքույց հաճույքով կունիլինգուս, զույգերին՝ համընթաց օրգազմներ»: Բանասեր, 25տ.

«Մաղթում եմ բոլորին անբռնազբոս սեքս, ֆերոմոնի բազմաթիվ բույրեր, սեքսուալ փշաքաղումներ, ներդաշնակ օրգազմներ եւ զգացողություններ, որոնք կհիշվեն երազկոտ ժպիտով: Եվ թող 2016-ին բոլորի մեկը դառնա 69»: Մարքեթոլոգ, 32 տ.

«Տղամարդկանց մաղթում եմ սեփական ուժերով սեռական կյանք կերտել, վերջ տալ նվնվալուն, պոռնո դիտելուն ու կանանցից սառչելուն, հիշել, որ «չի կարելի»-ն որոշում եք միայն դուք ու ձեր զուգընկերը։ Աղջիկներին մաղթում եմ չպարալիզացվել ՄԻԱԿ-ի  ընտրության լաբիրինթոսում. ում էլ ընտրեք, կատարյալից մի քանի կմ-ով հեռու է լինելու, գուլպաներն ամենուրեք շաղ է տալու, փողոցով քայլելիս նայելու է գեղեցկուհիներին, ընկերների հետ փախչելու է ֆուտբոլ նայելու, խաղալու եւ գարեջուր խմելու։ Դրա փոխարեն սիրե՛ք հենց այսօր»։ Ճարտարապետ, 41տ.

«Մաղթում եմ չլոդրանալ սեքսում: Մի հեքիաթ եմ հիշում 2 լոդր եղբայրների մասին: Նրանք ալարում էին վեր կենալ, լվացվել, նույնիսկ ուտել: Մի օր նրանց տունը հրդեհվում է: Կրակի լեզվակները սկսում են տարածվել, իսկ եղբայրներն ալարում են նույնիսկ օգնություն կանչել: Երբ այրվածքների ցավն անտանելի է դառնում, եղբայրներից մեկը ցածրաձայն ասում է՝ օգնեք: Մյուսն ասում է եղբորը՝ իմ տեղն էլ օգնություն կանչիր: Առաջարկում եմ չնմանվել լոդր եղբայրներին, հատկապես՝ երկրորդին»: Արձակագիր, 41տ.

«Եթե սեքս եք ուզում, մի՛ զսպեք ձեզ, որովհետեւ հարեւանուհին, ով կարող է վատ կարծիք կազմել, իրականում նույնպես սեքսով է զբաղվում բոլորից թաքուն»: Քաղաքագետ, 30տ.

«Մեր հայրենակիցներին մաղթում եմ այնքան մտավոր ու ֆիզիկական առողջություն, որ օրգազմ ապրեն բացառապես իրենց բաժին հասած սեքսից, ու դադարեցնեն յոթանգամյա ուղեղային բռնաբարությունները: Եվ սեր, իհարկե»: Լրագրող, 20տ.

«Մաղթում եմ մեզ բարեկարգ վերելակներ, որ ներս մտնելիս դրա հետ կապված սեքսուալ ֆանտազիաները խուճապահար չլքեն մեզ: Սա նաեւ դիմում է՝ ուղղված Երեւանի քաղաքապետին, եթե, իհարկե, նա պատասխանտու է սրա համար»: Ուսանող, 21տ.

«Քիչ երեւակայեք ձեզ, քանզի սեքսը մարդկության կողմից հորինված ամենալավ բանն է՝ ալկոհոլից ու երկկողմանի կպչուն ժապավենից հետո»: Քաղաքագետ, 26տ.

«Բոլորին ցանկանում եմ, որ սեքսը լինի օրգազմառատ` երկկողմանի շահերը հասկանալով, զուգընկերոջ նախասիրությունները հաշվի առնելով եւ, ամենակարեւորը, հարեւանների մասին չմտածելով: Ու երբեմն գետնին»: Ծրագրավորող, 30տ.

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին