×


Սիլվա Հակոբյանը շուտով կամուսնանա

Ամռանը լուրեր տարածվեցին, որ Սիլվա Հակոբյանը նշանադրվել է: Այն ժամանակ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ չի ցանկանում խոսել անձնականի մասին.«Այն միայն իմն է ու փակ է բոլորի համար»,-ասել էր նա:

Սիլվա Հակոբյանը


Օրերս համացանցում պապարացիական լուսանկարներ են հայտնվել, որտեղ Սիլվան մի տղայի ուղեկցությամբ է: Երգչուհու պրոդյուսեր հայրը հաստատել է, որ հենց այդ տղայի հետ է նշանադրվել իր դուստրը:

Ապագա հարսիկն այսօր էլ նախընտրում է կարգավիճակի փոփոխության մասին չխոսել: BRAVO.am-ի դիտարկմանը՝ եթե հայրը հաստատել է լուրը, ինչու է ինքը շարունակում լռություն պահպանել, նշել է, որ պարզապես որեւէ բան չի ցանկանում հավելել:

Սիլվա Հակոբյանի նշանածը՝ Նորայր Մանուկյանը


Նշենք, որ ըստ տարածված լուրերի՝ Սիլվայի նշանածը Նորայր Մանուկյանն է, ով նույնպես երգչուհու ծննդավայրից է՝ Վայքից:

BRAVO.am
Լուսանկարները՝  «Ֆեյսբուք»-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին