×


Սիլվա Հակոբյանը՝ ամուսնու հետ առանձին ապրելու եւ աղջիկ ունենալու երազանքի մասին

Մեկ ամիս է՝ Սիլվա Հակոբյանն ու Նորայր Մանուկյանը վայելում են համատեղ կյանքը: Հարսանիքից հետո BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է նորաստեղծ ընտանիքի, առաջիկա ծրագրերի, առանձին ապրելու եւ մայրանալու ցանկության մասին: Սիլվան նաեւ տրամադրել է չհրապարակված կադրեր հարսանեկան արարողությունից:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


Նրանք պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում՝ իրենց դասընկեր Դավթի քավորությամբ, իսկ խնջույքը նշել են երեւանյան ռեստորաններից մեկում: «Հարսանիքն անցել է շատ ուրախ ու անմիջական մթնոլորտում։ Իհարկե, նախահարսանեկան անհանգստությունս մեծ էր, ինչպես բոլոր հարսնացուների դեպքում է լինում, բայց ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պատկերացնում էինք։ Անակնկալներ, որպես այդպիսին, չեն եղել, բայց հաճելի էր այն փաստը, որ անծանոթ մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տեսնելով մեզ, շնորհավորում էին։)»,-պատմել է երգչուհին:

Սիլվայի հարսանիքին միայն ամենամոտ եւ հարազատ մարդիկ են մասնակցել: Հետաքրքրվել ենք, թե արդյոք շոու-բիզնեսի հայտնի ընկերները չեն նեղացել. «Վստահ եմ, որ նրանց համար էականն ինձ երջանիկ տեսնելն է, հետեւաբար, խոսք լինել անգամ չի կարող նեղանալու մասին։ Յուրաքանչյուրը պարտավոր է հարգել դիմացինի որոշումը»։

Նորայր Մանուկյանը եւ Սիլվա Հակոբյանն՝ իրենց ծնողների հետ


Սիլվան եւ Նորայրը Երեւանում առանձին են ապրում: Թե որքանով է փոխվել կյանքն ամուսնությունից հետո, երգչուհին ասել է.«Պատասխանատվության զգացումն է ավելացել։ Մնացած ամեն ինչ, կարելի է ասել, նույնն է:)»:

Պարզվում է՝ նորապսակները դեռեւս չեն մեկնել ամուսնական ճամփորդության. «Դեռ հստակ ընտրություն չենք կայացրել։ Նորայրը կրուիզի սիրահար է, իսկ ես՝ ավելի պասիվ հանգստի։): Կուզեի լինել այն երկրում, որտեղ դեռ չեմ եղել։ Հուսով եմ՝  կընտրենք երկկողմանի գոհացուցիչ տարբերակ։)»:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


Անդրադառնալով ընտանիքի համալրմանը` Սիլվան նշել է, որ կցանկանա առաջնեկն աղջիկ լինի.«Երեխան Աստծո պարգեւ է. ես համաձայն կլինեմ նրա ցանկացած պարգեւի հետ»:

Ամուսնությունից հետո երգչուհին աշխատանքային դադար չի վերցրել, քանի որ անելիքները շատ են.«Այս տարի նախատեսում եմ նոր երգեր, տեսահոլովակ, իսկ հաջորդ տարի մենահամերգով հանդես կգամ Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում. դրանց  նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին