×


Սիլվա Հակոբյանը՝ քարի դարում :)

Սիլվա Հակոբյանին է վստահված “ATV”-ով ցուցադրվող նոր սիթքոմի՝ «Քարե դարդ»-ի սաունդթրեքի կատարումը: Օրեր անց նա կներկայացնի համանուն երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը Սարգիս Մնոյանն է, երաժշտությունը գրել է երգչուհու քույրը՝ Մանե Հակոբյանը, իսկ գործիքավորումն արել է եղբայրը` Էդգար Հակոբյանը:

Սիլվա Հակոբյանը` «Քարե դարդ» տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am-ի հետ զրույցում Սիլվան նշել է, որ երկրորդ անգամ է սաունդթրեք կատարում. «Առաջարկը ստացել եմ սիթքոմի պրոդյուսերից: Տեսահոլովակի նկարահանումները մեկ օր տեւեցին եւ անցան բավական ուրախ ու աշխույժ մթնոլորտում: Ինձ հետ նկարահանվել են «Ամարաս» պարի խմբի աղջիկները: Առաջին անգամ էի հայտնվում քարի դարում, ասեմ՝ շատ հետաքրքրի էր:)»:

Սիլվա Հակոբյանը` «Քարե դարդ» տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհուց տեղեկացանք, որ մի քանի անգամ տարբեր սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, որոնք, սակայն, մերժել է. «Դրանք բավական ժամանակ են խլում, ինչը ես չունեմ:): Բացի դա, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»:

Սիլվայի փոխանցմամբ՝  մինչ տարեվերջ այլ նորություններ էլ կունենա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝  Սիլվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW