×


Սիմա Բաղդասարյան.«Պարզապես ուղեկցում էի ամուսնուս»

Սիմա Բաղդասարյանն օրերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տպավորություններն ամեն անգամ նույնն են` ինչ առաջին անգամ՝ հիացած է:).«Սեպտեմբերին`ամուսնուս գործերով պայմանավորված, մենք միշտ մեկնում ենք Իտալիա: Այս տարին եւս բացառություն չէր: Պարզապես ուղեկցում էի նրան: Վերոնա, Միլան, Բերգամո՝ շատ եմ սիրում այս երկիրը: Այնուհետեւ մեկնեցինք Ավստրիա` Վիեննա, որտեղ էլ հանդիպեցի այնտեղ բնակվող ընկերուհուս»:

Սիմա Բաղդասարյանը


Ինչպես նշել է Սիման, իր համար Իտալիայի քաղաքներն առանձին թանգարաններ են. Միքելանջելոյի, Դա Վինչիի շունչն ամենուր է, ճարտարապետական կոթողների, արձանների եւ կտավների կարող ես հանդիպել ամեն քայլափոխի.«Լինելով Իտալիայում եւ վայելելով պատմամշակութային արժեքները` պարտավոր ես նաեւ համտեսել ավանդական, բոլորիս կողմից սիրված պիցցաներն ու պաստաները»:

Սիմա Բաղդասարյանը


Ի դեպ, հաղորդավարուհին շատ լավ սովորություն ունի. ընկերների, հարազատների համար միշտ որեւէ հուշանվեր է բերում իր այցելած յուրաքանչյուր քաղաքից: Այս անգամ էլ բացառություն չի արել:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիմա Բաղդասարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին