×


Սիմա Բաղդասարյանի 33-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը :)

Սեպտեմբերի 16-ին Սիմա Բաղդասարյանը դարձել է 33 տարեկան: Աշխատանքային զբաղվածության պատճառով “Բարի լույս, հայեր” ծրագրի հաղորդավարուհին իր տարեդարձը նշել է միայն օրեր անց` մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելով “Kami” ակումբում, իսկ երեկոյի հիշարժան պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:  

Սիմա Բաղդասարյանի ծննդյան տարեդարձին


“Առաջինը, բնականաբար, ամուսինս է շնորհավորել, այնուհետեւ մայրս, հետո արդեն բազմաթիվ բարեմաղթանքներ եղան մտերմներիս, ընկերներիս կողմից: Առավոտյան գործընկերներս էին անակնկալ պատրաստել. աշխատավայրում ինձ դիմավորեցին փուչիկներով եւ ծաղիկներով: Անսպասելի էր Արտյոմ Կարապետյանի շնորհավորանքն ուղիղ եթերով”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

Սիմայի խոսքով` ինչպես նախորդ ծննդյան տոները, այս մեկն էլ առանձնացել է իր յուրահատկությամբ: Հաղորդավարուհուն հետաքրքիր անակնկալ է մատուցել ամուսինը, որի մասին դեռեւս չի ցանկանում բարձրաձայնել, սակայն վստահեցրել է, որ մոտ ապագայում անպայման կպատմի հենց BRAVO.am-ին:):

Սիմա Բաղդասարյանն` ամուսնու հետ


“Բազմաթիվ ծաղկեփնջեր ու յուրահատուկ նվերներ էլ եմ ստացել: Չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել: Ինձ համար ամենամեծ նվերը երեկոյին բոլորի ներկա գտնվելն ու նրանց ուշադրությանն արժանանալն է”,-ասել է նա ու հավելել, որ տորթի մոմերը փչելիս իր ավանդական երազանքն է մտապահել՝ մտերիմներին ու հարազատներին առողջ եւ երջանիկ տեսնել:

Սիմա Բաղդասարյանի ծննդյան տարեդարձին


Մեր հարցին, թե ինչն է պակասում լիակատար երջանկության համար, Սիման պատասխանել է.“Երեւի միայն երեխան”:

Շնորհավորում ենք հաղորդավարուհուն եւ մաղթում մոտ ապագայում վայելել մայրության բերկրանքը:):

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW