×


Սիրահար զույգերը՝ Նելլիի նոր տեսահոլովակում

Նելլին նոր տեսահոլովակ կներկայացնի փետրվարի 14-ին՝ նվիրված սիրահար զույգերին։ «Շնորհակալ եմ» երգը ստեղծվել է երգչուհու քրոջ ու ամուսնու սիրո իրական պատմության հիման վրա, հեղինակը Լիանա Թորոսյանն է: Հոլովակի նկարահանման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը։

Նելլին՝ «Շնորհակալ եմ» տեսահոլովակի նկարահանումներին


«Քույրս իր հարսանիքին իմ կատարմամբ այդ երգն ամուսնուն նվիրեց։ Այդ օրվանից լավ կարծիքներ լսեցինք: Ռեժիսոր, օպերատոր Տիգրան Պետրոսյանը, ով ներկա էր խնջույքին, առաջարկեց, որ հոլովակով ներկայացնենք։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ողջ աշխատանքն իրականացրեց, որ սիրո տոնին պատրաստ լինի»,-պատմել է նա:

Նելլիի «Շնորհակալ եմ» տեսահոլովակի նկարահանումներին


Ի դեպ, Նելիի քույրը հոլովակի մանրամասներին տեղյակ չէ եւ նկարահանմանը չի մասնակցել.«Նրան ոչինչ չէի պատմել, բայց մեկ-երկու նկարից կռահեց, որ հենց այդ երգի հոլովակն ենք նկարում։ Երգը դրական, լուսավոր սիրո մասին է, ինձ եւս հոգեհարազատ է, քանի որ երջանիկ սեր ամեն մեկին տրված չէ: Բարեբախտաբար, քույրս էլ ինձ նման երջանիկ ընտանիք ունի»։

Նելլիի «Շնորհակալ եմ» տեսահոլովակի նկարահանումներին


Նկարահանումները տեղի են ունեցել Ձմեռային այգում, ռեստորաններից մեկում, Վահան Խաչատրյանի սրահում եւ այլուր: Մասնակցել են Նելլին եւ տարբեր տարիքի զույգեր։ Երգչուհին եւ հերոսուհիները կրում են Վահան Խաչատրյանի մոդելավորած զգեստները.«Տաթեւիկ Սեւոյանը դիմահարդարմամբ ամբողջացրեց իմ ոճը։ Սակայն շեշտը դրված է ոչ թե հագուստի, այլ ռոմանտիզմի վրա, ինչը մեր իրականության մեջ այժմ պակասում է։ Շատ կցանկանամ, որ այս երգի շնորհիվ նոր զույգեր կազմվեն, նրանց համար խորհրդանշական հիմն դառնա։ Յուրաքանչյուր մարդ, գտնելով իր սերը, շնորհակալ է սիրելիից երջանկության համար, այդ պատճառով էլ ակամա ծնվեց վերնագիրը»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին