×


Սիրային խառնաշփոթ Պարոնյանում

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա, որի պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը: Սամվել Խալաթյանի «Միայն քեզ եմ սիրում» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգությունում ընդգրկված են երիտասարդ դերասաններ Արմեն Մարգարյանը, Մարիամ Ղազանչյանը, Վարդան Կուղիանոսյանը, Էլեն Աղամալյանը, Էլեն Նահապետյանը, Աշոտ Հակոբյանը, Սոնա Մուրադյանը, Գարիկ Ասատրյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արմեն Գասպարյանը:

«Միայն քեզ եմ սիրում» ներկայացման պրեմիերային


2 գործողությամբ ներկայացման հիմքում կին-տղամարդ հարաբերություններն են: Ամուսնալուծության շեմին հայտնված զույգը կնոջ մոր կտակի շնորհիվ շարունակում է հարաբերությունները, սակայն նրանց կյանքում հայտնվում են ինչպես տղայի «սիրելիները», այնպես էլ նրանք, ովքեր, իմանալով կտակի գոյության մասին, որոշում են շահել հերոսուհու սիրտը: Այս ամենը համեմվում է երաժշտական կատարումներով, հումորով ու զավեշտալի դրվագներով:

Կատակերգության բեմադրիչն Անուշ Սարգսյանն է, նկարիչը՝ Մարիամ Մուրադյանը, պարերը բեմադրել է Հարություն Թոփալիդիսը, երաժշտական ձեւավորումը կատարել է Արթուր Կարապետյանը:

«Միայն քեզ եմ սիրում» ներկայացման պրեմիերային


Առաջնախաղից հետո գլխավոր հերոսուհուն մարմնավորող Մարիամ Ղազանչյանը մեզ հետ զրույցում նշել է, որ բավական երկար, բայց շատ ուրախ են անցել փորձերը.«Պրեմիերաներն էլ հետաքրքիր անցան: Զգացի, որ հանդիսատեսը գոհ է մեր խաղից»:

Նա նշել է, որ ներկայացումն իրական սիրո մասին է.«Կոնֆլիկտ բոլորն են ունենում, բայց եթե կա սեր, ոչ միլիոնը, ոչ սիրուհին, ոչ էլ կողմնակի այլ մարդիկ չեն կարող զույգին բաժանել»:

«Միայն քեզ եմ սիրում» ներկայացման պրեմիերային


Սոնա Մուրադյանն էլ ասել է, որ թեեւ իր դերն այնքան էլ մեծ չէ, շատ ուրախ է դերասանական կազմում ընդգրկվելու համար.«Փորձերին շատ ընկերական հարաբերություններ ունեինք ռեժիսորի հետ, ինչը նպաստում էր ուրախ ընթացքին: Հաճելի էր երկու օր անընդմեջ շփվել հանդիսատեսի հետ: Սրտի թրթիռով էինք սպասում պրեմիերային»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին