×


Սիրային խորհրդավոր պատմություն Մարգարիտա Բարխոյանից :)

Մարգարիտա Բարխոյանը մեկ տարի տեւած դադարից հետո կրկին նոր տեսահոլովակ է նկարահանել: 24-ամյա երգչուհին “Արեւ”-ից հետո կներկայացնի “Լուսինը”:).“Երգը հանպատրաստից է ստեղվծել: Չնայած` իմ կյանքից վերցված պատմություն չէ, բայց մեղեդին ու խոսքերը միաժամանակ եմ գրել, հետո ոչինչ չեմ փոխել: Այն սիրո մասին է, ռոմանտիզմ ու խորհրդավորություն էլ կա”:

Մարգարիտա Բարխոյանը` "Լուսինը" տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորը Կարեն Ստեփանյանն է, նկարահանումներն իրականացվել են Երեւանի կարաոկե-ակումբներից մեկում, կանաչ տաղավարում եւ փողոցում: Մարգարիտան զգեստափոխվել է հինգ-վեց անգամ` զգեստներն ընտրելով սեփական ճաշակով.“Ոճային առումով որոշ փոփոխություններ եմ արել, այս անգամ ինձ էլ կտեսնեք “A-Era” խմբի աղջիկների հետ պարելիս: Բացի ինձնից ու պարուհիներից, նկարահանվել է նաեւ մոտոցիկլիստ”:

Խոսելով իր կատարումների մասին` նա հայտնել է, որ երգում է ոչ թե կոմերցիոն, այլ իրեն հոգեհարազատ երգեր.“Ավելի շատ նախընտրում եմ հայկական պարային ռիթմեր կատարել, քան արտասահմանյանը հայերեն բառերով երգել: Խնջույքներին հանդես գալու հրավերներ էլ եմ ստանում, բայց նպատակս ռեստորաններում աշխատելը չէ, նախընտրում եմ համերգները”:

Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանները


Մարգարիտան Վլադիմիրի հետ առաջիկայում նոր դուետներ չի ձայնագրի.“Եղբայրս հիմա զբաղված է “Սիրո կամուրջ” մյուզիքլում, ես էլ, նա էլ մեր անհատական երգերով ենք ուզում ներկայանալ: Հիմա ձայնագրում եմ իմ հեղինակային գործերը, արդեն այնքան երգ կա, որ կարող եմ ձայնասկավառակ թողարկել, բայց չեմ շտապում”,-ասել է երգչուհին` հավելելով, որ հաջորդ տեսահոլովակի նախապատրաստություններով է զբաղվում, իսկ “Լուսինը” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է ապրիլին: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին