Երգչուհի, դերասանուհի Արփինե Գաբրիելյանին վերջին շրջանում եթերում տեսնում ենք որպես հաղորդավարուհի, սակայն 2012-ը Արփինեի ստեղծագործական կյանքում փոփոխություններ է մտցնելու. տարեսկզբին նա երեւաց “Ես եմ” ֆիլմում, իսկ այժմ պատրաստվում է թարմացնել երաժշտական իր ռեպերտուարն ու նոր տեսահոլովակ նկարահանել:
Արփինե Գաբրիելյանը որոշել է կրկին երգարվեստով զբաղվել
“Վերջին շրջանում ինչ-որ դեպքեր եղան իմ ընտանեկան կյանքում, ինչի հետեւանքով երգարվեստում մի փոքր դադար գրանցվեց, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվել է, գարնանն ամեն ինչ կարվի, կլինեն նոր երգեր”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Արփինե Գաբրիելյանը:
Տեսահոլովակը կնկարահանվի “Սովորիր սիրել” երգի հիման վրա. “Ուզում եմ` այն տաղավարային չլինի, իսկ դրա համար նպաստավոր եղանակ է պետք: Կարծում եմ` մայիս ամսին արդեն պատրաստ կլինի: Կլինի նաեւ ոճային փոփոխություն. ավելի ռիթմիկ երգերով հանդես կգամ”:
Արփինե Գաբրիելյանը
“Կինոն շատ սիրող” մեր զրուցակիցն իր համար շատ կարեւոր է համարում արվեստի այս կողմն ու նշում, որ “Ես եմ” ֆիլմում նկարահանվելուց մեծ հաճույք է ստացել. “Այս ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի ու սիրված դերասաններ: Հիմա կան առաջարկներ ֆիլմերից եւ սերիալներից, բայց մենք դեռ քննարկում ենք”:
Խոսելով հաղորդավարության եւ հեռուստաեթերից իր կոլեգաներին քննադատելու մասին` Արփինեն նշել է, որ այդ ժամանակ մի կող է դնում իր եսը` որպես երգչուհի, եւ անում հաղորդավարի աշխատանքը. “Ես սցենարի հետ կապ չունեմ, դա ենթադրում է հաղորդումը...”:
“Ես եւ Մհերն աշխատում ենք միասին, ենթադրվում է, որ միասին շատ ժամանակ պետք է անցկացնենք”. Արփինե Գաբրիելյան
Արփինեն BRAVO.am-ի հետ խոսել է նաեւ այն շշուկների մասին, որոնք պտտվում են իր եւ գործընկերոջ` Մհեր Բաղդասարյանի անվան շուրջ. “Մենք աշխատում ենք միասին, ենթադրվում է, որ միասին շատ ժամանակ պետք է անցկացնենք` հեռուստատեսային ճիշտ արտադրանք ստանալու համար, իսկ շատ ժամանակ անցկացնելու դեպքում ենթադրվում է, որ պետք է ունենաք շատ լուսանկարներ....: Մեզ համար այդ խոսակցությունները ծիծաղելի են: Բացի դա, երկուսս էլ այլ հայացքներ ունեք այդ առումով:)”
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արփինե Գաբիրելյանի անձնական արխիվից


×
20,471






